ԵԿԾ/ԵԿԱ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ
ԵՆԿ-ն, Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» (նախկին՝ «Երիտասարդությունը շարժման մեջ» և «Էրազմուս+ Երիտասարդություն») ծրագրի շրջանակներում, իրականցնում է Եվրոպական կամավորական ծրագրեր:
Եվրոպական կամավորական ծրագրերը եվրոպացի երիտասարդներին կամավորական աշխատանք կատարելու հնարավորություն է տալիս Հայաստանում:
ԵՀԿ նպատակն է՝ երիտասարդների մեջ սերմանել մարդասիրություն, հանդուրժողականություն և խրախուսել ակտիվ քաղաքացիություն՝ հանուն համայնքային զարգացման:


2017թ. սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Եվրոպական կամավորական ծառայություն» (EVS) ծրագրի շրջանակներում Գերմանիայից Գյումրի ժամանած Էլինա Բենզի կատարած կամավորական աշխատանքի ավարտական ոչ-ֆորմալ հավաքույթը։ Էլինան մեկ տարի կամավորական աշխատանք է իրականացրել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում ՝ ստանձնելով տարբեր միջոցառումների, հատկապես՝ «Ուրբաթօրյա սրճարանի», գերմաներենի ու ձեռագործ աշխատանքի ակումբների, ինչպես նաև  Գյումրու Ե. Չարենցի անվան թիվ 25 և Գյումրու 3 ավագ դպրոցների գերմաներեն լեզվի դասընթացի կազմակերպչական աշխատանքները: Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Էլինային հանձնվեց շնորհակալագիր և YouthPass` իրականացրած կամավորական աշխատանքի համար: Էլինան իր հերթին կիսվեց մեկ տարվա ընթացքում ձեռք բերած փորձով և Հայաստա...


Երբ. Սեպտեմբերի 15-22, 2017 Որտեղ. Գյումրի, Շիրակի մարզ Նպատակ. Բարելավել Եվրոպական կամավորական ծառայության (ԵԿԾ) ծրագրերում ներգրավված 30 մենթորների գիտելիքների՝ նպաստելով Եվրոպական կամավորական ծառայության ծրագրեր հյուրընկալող կազմակերպությունների ներուժի զարգացմանը և ԵԿԾ ծրագրերի որակի բարձրացմանը, ինչպես նաև «զինելու» մենթորներին Եվրոպական կամավորական ծառայության կամավորներին աջակցելու և ուղղորդելու համար անհրաժեշտ կարևոր մեթոդներով, որոնք կօգնեն վերջիններիս լինել ավելի աշխատունակ։ Նկարագրություն. Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն (Հայաստան) "The Globe" (Չեխիա) հետ համատեղ սեպտեմբերի 15-ից 22-ը Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հյուրընկալում է “From Knowing to Becoming” միջազգային դասընթացը։ Ծրագրին մասնակցում են ներկայաց...