Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը շարունակելով երիտասարդների միջազգային օրը մեծ տոնախմբությամբ նշելու գեղեցիկ ավանդույթը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՄԱԲՀ) հետ համատեղ, այս տարի նույնպես, օգոստոսի 12-ին սիրով հրավիրում է բոլոր երիտասարդներին և ոչ միայն, մասնակիցը դառնալու օրվան նվիրված «Գյումրի՝ երիտասարդների քաղաք 2017» խորագիրը կրող միջոցառումների շարքին: Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին ընդառաջ հայտարարվել է՝ - երգի մրցույթ, որի մասին մանրամասներ կարող եք տեսնել հետևյալ հղումով - Շիրակի մարզում լավագույն ծրագրային գաղափարի դրամաշնորհային մրցույթ՝ որի մասին մանրամասներ կարող եք տեսնել հետևյալ հղումով  Երկու մրցույթների արդյունքների և հաղթողների մասին կհայտարարվի օգոստոս...