Օգոստոսի 1, 2017

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

IYD_2017

Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը շարունակելով երիտասարդների միջազգային օրը մեծ տոնախմբությամբ նշելու գեղեցիկ ավանդույթը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՄԱԲՀ) հետ համատեղ, այս տարի նույնպես, օգոստոսի 12-ին սիրով հրավիրում է բոլոր երիտասարդներին և ոչ միայն, մասնակիցը դառնալու օրվան նվիրված «Գյումրի՝ երիտասարդների քաղաք 2017» խորագիրը կրող միջոցառումների շարքին:

Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին ընդառաջ հայտարարվել է՝

— երգի մրցույթ, որի մասին մանրամասներ կարող եք տեսնել հետևյալ հղումով
— Շիրակի մարզում լավագույն ծրագրային գաղափարի դրամաշնորհային մրցույթ՝ որի մասին մանրամասներ կարող եք տեսնել հետևյալ հղումով 

Երկու մրցույթների արդյունքների և հաղթողների մասին կհայտարարվի օգոստոսի 12-ին՝ համերգային ծրագրի ընթացքում։

Ստորև ներկայացնում ենք օգոստոսի 12-ին սպասվող միջոցառումների ցանկը՝
• 11։00-15։30 ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ (չ)ԿՈՆՖԵՐԱՆՍ / Youth Camp (վայր՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն)
• 17։00 ՊԱՐԱՅԻՆ ՖԼԵՇ ՄՈԲ (վայր՝ թատերական հրապարակ)
• 19։00 ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՄԵՐԳ՝ «Արմինե Քոչարյան և ընկերներ» բենդի մասնակցությամբ (վայր՝ թատերական հրապարակ)
• 21։00 ԹՌՉՈՂ ԼԱՊՏԵՐՆԵՐ (Dream Light) – Համերգից հետո երկինք կարձակվեն շուրջ 150 օդապարուկներ` ազդարարելով երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների ավարտը (վայր` թատերական հրապարակ):

*Միջոցառման իրականացմանն աջակցում են Գյումրու քաղաքապետարանը, «Կաֆե Նանսի» սրճարանը, «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը», Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, «Շիրակ» Հանրային հեռուստաընկերությունը, «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանը, «Դիզայն Բուտիք» և «4D» ընկերությունները: