ԵԿԾ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ
ԵՆԿ-ն, Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» և «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում, իրականցնում է «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագիրը: ԵԿԾ-ն եվրոպացի երիտասարդներին կամավորական աշխատանք կատարելու հնարավորություն է տալիս Հայաստանում:
ԵԿԾ նպատակն է՝ երիտասարդների մեջ սերմանել մարդասիրություն, հանդուրժողականություն և խրախուսել ակտիվ քաղաքացիություն՝ հանուն համայնքային զարգացման:


IMG_9964
2017թ. հունիսի 17-ին տեղի ունեցավ «Եվրոպական կամավորական ծառայություն» (EVS) ծրագրի շրջանակներում Դանիայից Գյումրի ժամանած Քրիստիան Քենսմարկի կատարած կամավորական աշխատանքի ավարտական ոչ-ֆորմալ հավաքույթը։ Քրիստիանը տաս ամիս կամավորական աշխատանք է իրականացրել Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում ՝ ստանձնելով տարբեր միջոցառումների, հատկապես՝ «Ուրբաթօրյա սրճարանի» և Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում անգլերեն լեզվի դասընթացի կազմակերպչական աշխատանքները: Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Քրիստիանին հանձնվեց շնորհակալագիր և YouthPass` իրականացրած կամավորական աշխատանքի համար: Քրիստիանն իր հերթին կիսվեց Հայաստանի մասին իր տպավորություններով և տաս ամիսների ընթացքում ձեռք բերած փորձով։            ...


20624250_1642429192493993_509088286_n
Հյուրընկալող կազմակերպություն՝ Talentum Foundation Երբ. Հուլիս 2017 – Օգոստոս 2017 Որտեղ`  Սեգեդ, Հունգարիա Նպատակ`  բարձրացնել տեղի երիտասարդների միջմշակութային իրազեկվածության մակարդակը, վերջիններիս ինքնավստահությունը և բարելավել լեզվական հմտությունները։ Կամավորի առաջադրանքները՝ Երիտասարդների համար կազմակերպել ակտիվ խաղեր, նախապատրաստել միօրյա դասընթաց սեփական երկրի մասին՝ ներառելով խաղեր և ցուցադրություններ, անցկացնել միջմշակութային երեկոներ, կազմակերպել և մասնակցել հանրային միջոցառումների։         ...