Հուլիսի 19, 2017

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԹԵՄԱՅՈՎ

ex5

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Ոգեշնչի՛ր երաժշտության միջոցով
ՎԱՅՐԸ՝ Թորոս, Հայաստան
ՕՐԵՐԸ՝ օգոստոսի 17-25, 2017

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է երաժշտության թեմայի շուրջ համախմբել երիտասարդներին, ովքեր, համադրելով ազգային երաժշտական տարրերը միջմշակութային երկխոսության հետ, կստեղծեն մշակութային դրսևորման նոր նմուշներ: Ծրագրի գլխավոր թեման երաժշտությունն է, քանզի այն ոչ միայն մեղեդիների և նոտաների միաձուլում է, այլև մի համընդհանուր լեզու, ինքնաարտահայտման ձև, ուրույն մշակույթ և ընկերություն:

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ և երիտասարդ առաջնորդներ, ովքեր ունեն երաժշտական հմտություններ (սիրողական, պրոֆեսիոնալ և ինքնուսուց)

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-hայտը

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հուլիսի 25-ը, ժ. 18:00-ն:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Ռեբեկա Հովհաննիսյանին rebecca.hovhannisyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):

Ծրագրի տեղեկատու