Հուլիսի 18, 2017

«ԱՄԵՆԱ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ» Երիտասարդների միջազգային օր 2017

Սիրելիֆռֆռֆռֆռ երիտասարդներ,
ինչպես գիտեք` երիտասարդների միջազգային օրվան մնացել են հաշված օրեր։ 😊 Իսկ դա ի՞նչ է նշանակում․ նշանակում է` միասին պետք է տոնենք մեր օրը, և, բնականաբար, այդ տոնը սիրուն կազմակերպել է պետք։
Այսպիսով, Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը որոշել է այդ օրը դարձնել խելահեղ և անմոռանալի՝ կազմակերպելով բազմապիսի միջոցառումներ։
Նշենք, որ միջոցառումների շարքում նախատեսվում է նաև Սայաթ-Նովա փողոցում անցկացնել պարային հանրային ֆլեշմոբ, և հենց ԴՈՒՔ կարող եք դառնալ ֆլեշմոբի մասնակիցներից մեկը։
Ի՞նչ կասեք․ ցանկանու՞մ եք անմիջականորեն ներգրավվել և ձեր ներդրումն ունենալ օգոստոսի 12-ին Գյումրիում երիտասարդների միջազգային օրվա միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում։ Եթե այո, ուրեմն շտապեք գրանցվել և դառնալ այդ գեղեցիկ օրը հիշարժան դարձնողներից մեկը:

Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ hուլիսի 24-ը լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը