ՎԱՅՐԸ՝ Մարսել, Ֆրանսիա ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  հոկտեմբեր 1, 2017 - մարտ 1, 2018 (6 ամիս) ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  «ECOOPMED» ՀԿ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝ բարձրացնել տեղի երիտասարդների իրազեկվածության մակարդակը այնպիսի գաղափարների շուրջ, ինչպիսիք են` համերաշխությունը, կրթությունը, մշակույթը, միջազգային զարգացումը և մարդասիրությունը: ԿԱՄԱՎՈՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝ . աջակցել «բարեգործական խանութի» թիմին ապրանքների ընտրության և վաճառքի (նվիրատվությունների) հարցում, . միջոցառումներ իրականացնել դպրոցներում, որոնք կբարձրացնեն կազմակերպության ծրագրերի մասին իրազեկվածությունը, . աջակցել կազմակերպությանը միջազգային բարեգործական ծրագրերում: ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-25 տարեկան ակտիվ և նախաձեռնող երիտասարդներ, ովքեր ունեն ֆրանսերենի բազային գիտելիքներ, մոտիվացված ...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Ոգեշնչի՛ր երաժշտության միջոցով ՎԱՅՐԸ՝ Թորոս, Հայաստան ՕՐԵՐԸ՝ օգոստոսի 17-25, 2017 ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է երաժշտության թեմայի շուրջ համախմբել երիտասարդներին, ովքեր, համադրելով ազգային երաժշտական տարրերը միջմշակութային երկխոսության հետ, կստեղծեն մշակութային դրսևորման նոր նմուշներ: Ծրագրի գլխավոր թեման երաժշտությունն է, քանզի այն ոչ միայն մեղեդիների և նոտաների միաձուլում է, այլև մի համընդհանուր լեզու, ինքնաարտահայտման ձև, ուրույն մշակույթ և ընկերություն: ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ և երիտասարդ առաջնորդներ, ովքեր ունեն երաժշտական հմտություններ (սիրողական, պրոֆեսիոնալ և ինքնուսուց) Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է: Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-hայտը ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ ...


IMG_3774
2017թ. սեպտեմբերի 18-ին Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները Երևանում մասնակցել են «Երիտասարդության ֆորում»-ին, որի նպատակն էր աջակցել 2018-2022թթ. ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակմանը: Ֆորումի հիմնական մասն ընթացել է 5 առանձնացված թեմատիկ խմբերում քննարկումներ վարելով: Դրանցից մեկը՝ «Երիտասարդական աշխատանք և ցկյանս կրթություն» խումբը ֆասիլիտացրել են ԵՆԿ խորհրդի նախագահ Աննա Եղոյանն ու ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը: Ավելացնենք նաև, որ «Միջազգային երիտասարդական համագործակցություն, միջմշակութային երկխոսություն և երիտասարդների շարժունություն» խմբում «Հայաստանում Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն» թեմատիկ զեկույցով հանդես է եկել ԵՆԿ Շարժունակության ծրագրերի համակարգող Վալյա Մարտիրոսյանը: Իսկ «Երիտասարդն...


Սիրելի երիտասարդներ, ինչպես գիտեք` երիտասարդների միջազգային օրվան մնացել են հաշված օրեր։  Իսկ դա ի՞նչ է նշանակում․ նշանակում է` միասին պետք է տոնենք մեր օրը, և, բնականաբար, այդ տոնը սիրուն կազմակերպել է պետք։ Այսպիսով, Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը որոշել է այդ օրը դարձնել խելահեղ և անմոռանալի՝ կազմակերպելով բազմապիսի միջոցառումներ։ Նշենք, որ միջոցառումների շարքում նախատեսվում է նաև Սայաթ-Նովա փողոցում անցկացնել պարային հանրային ֆլեշմոբ, և հենց ԴՈՒՔ կարող եք դառնալ ֆլեշմոբի մասնակիցներից մեկը։ Ի՞նչ կասեք․ ցանկանու՞մ եք անմիջականորեն ներգրավվել և ձեր ներդրումն ունենալ օգոստոսի 12-ին Գյումրիում երիտասարդների միջազգային օրվա միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում։ Եթե այո, ուրեմն շտապեք գրանցվել և դառնալ այդ գեղեցիկ օրը հիշարժան դարձնող...


amalya
Երբ՝ Հուլիս 2017 – Հուլիս 2018 Նպատակ՝ խթանել կամավորությունը, կապել արվեստը և միջմշակութային ուսուցումը՝ նպաստելով երիտասարդների հզորացմանը և ինքնազարգացմանը։ Կամավորի առաջադրանքները՝ Շիրակի մարզի և Գյումրու 13-30 տարեկան երիտասարդների համար պլանավորել և անցկացնել «Ձեռագործ աշխատանք»-ի ակումբ՝ ամսական երկու անգամ, աջակցել «Միջմշակութային ակումբ»-ի և «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական  աշխատանքներին, պլանավորել, նախապատրաստել և անցկացնել կամավորությունը խթանող միջոցառումներ` «Կամավորության ամիս ԵՆԿ-ի հետ» նախագծի շրջանակներում, կազմակերպել ֆոտոցուցահանդես, բացօթյա կինոդիտումներ, իրենց երկրի մշակույթի, ուտեստների, պարերի և այլնի ներկայացում, ինչպես նաև պատրաստել ԵՆԿ ամսական պարբերականը։     ...


Համագործակցելով Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի և  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակ (ՄԱԲՀ)-ի հետ՝ Երևանյան «ՕՍՄ» հիմնադրամը այս անգամ հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ, որի շրջանակներում Շիրակի մարզի համար ներկայացված լավագույն նախագիծը կարժանանա 1000$ համարժեք դրամաշնորհի: Եթե դուք ցանանում եք մասնակցել մրցույթին և համոզված եք, որ հենց Ձեր նախագիծն է արժանի հաղթանակի, ուրեմն շտապեք գրանցվել առցանց հետևյալ հղումով Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՕԳՈՍՏՈՍԻ 7-ը Մրցույթում հաղթած նախագծի մասին կհայտարարվի ս. թ. օգոստոսի 12-ին Գյումրի քաղաքում՝ Երիտասարդության միջազգային օրվան նվիրված տոնական համերգի ժամանակ: Հարցերի դեպքում կարող են գրել yvn@awesomefoundation.org էլ հասցեով։...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Eurovisions ՎԱՅՐԸ՝ Սավինիո (Բոլոնիա), Իտալիա ՕՐԵՐԸ՝ հոկտեմբերի 17-24, 2017 ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է երաժշտության թեմայի շուրջ համախմբել երիտասարդների, ովքեր ունենալով սահմանափակ հնարավորություններ, ծրագրի ընթացքում կզինվեն նոր հմտություններով և կսովորեն իրենց ունակություններն օգտագործել աշխատաշուկայում: Ծրագրի ընթացքում մասնակիցները կփոխանակվեն երաժշտական և ՏՏ հմտություններով, կծանոթանան միմյանց մշակույթներին, կքննարկեն գյուղական կյանքի և այնտեղ ստեղծագործելու, ինչպես նաև «Էրազմուս +» ծրագրի հնարավորությունների մասին: ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ և երիտասարդ առաջնորդներ, ովքեր ունեն երաժշտական հմտություններ (սիրողական, պրոֆեսիոնալ և ինքնուսուց), իսկ ՏՀՏ գիտելիքների իմացությունը կդիտվի առավելություն: ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱ...


1
2017 թ. հուլիսի 4-ին, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և Հրանտ Դինք հիմնադրամը Գյումրիում հայտարարեցին «Սահմաններից վեր 2017-2019» (Հայաստան-Թուրքիա Երկխոսության ծրագրեր, Ճանապարհորդական դրամաշնորհ և Փորձի փոխանակման նախագիծ) ծրագրի պաշտոնական մեկնարկի մասին, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից: Տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին ներկա գտնվեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնուորթը և հանդես եկավ բացման խոսքով: Միջոցառման կազմակերպիչներն ու հյուրերը խոսեցին Հայաստան-Թուրքիա համագործակցության մասին՝ կարևորելով երկու երկրների միջև փոխադարձ կապը տարբեր ոլորտներում...


19756804_1610261182340645_4909806102637613249_n
GLOW (Աշխարհն առաջնորդող կանայք) Հայաստանը համագործակցելով «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «ԿԱԶԱ» - Կոմիտաս Շվեյցարիա - Հայաստան Բարեգործական հիմնադրամի (KASA) հետ, հուլիսի 3-8-ը Թորոսում իրականացրեց GLOW (Աշխարհն առաջնորդող կանայք) հայաստանյան ճամբարը: Ճամբարի նպատակն է հզորացնել երիտասարդ կանանց, և խթանել առաջնորդությունը քույր համայնքներում կրթության միջոցով: Մշակվել է հատուկ ճամբարային ծրագիր, որը կավելացնի մասնակիցների ինքնավստահությունը և կզարգացնի առաջնորդական հմտությունները: Ծրագիրը կազմված է այնպիսի թեմաներից, ինչպիսիք են՝ առողջ ապրելակերպ, պատասխանատվություն շրջակա միջավայրի հանդեպ, գենդերային դերեր, կոնֆլիկտների հանգուցալուծում:     Տեսնել ավելին...