Սիրելի՛ երիտասարդներ և ոչ միայն, ահա և մոտենում է օգոստոսի 12-ը՝ երիտասարդների միջազգային օրը։ Սիրով տեղեկացնում ենք, որ այս տարի նույնպես Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը Գյումրիում նախատեսում է անցկացնել երիտասարդների միջազգային օրվան նվիրված հանրային միջոցառումների շարք, որոնց նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ սկսված են։ Ամենայն ոգևորությամբ տեղեկացնում ենք, որ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են երգի մրցույթ՝ ազդարարելով երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը։   Ինչ է պետք անել․ 1. Երգ գրել։ 2. Կատարել երգը և որևէ եղանակով (օրինակ՝ հեռախոսով) տեսանկարել կատարումը: Երգը կարող է կատարել նաև ոչ երգի հեղինակը, բայց, ամեն դեպքում, գնահատվելո...


Երբ. Հունիսի 10-17, 2017 Որտեղ. Թորոս, Շիրակի մարզ Նպատակ. Նպաստել երիտասարդների աշխատունակության բարձրացմանը և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը՝ երիտասարդական աշխատողներին եւ առաջնորդներին հզորացնելու միջոցով։  Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (Հայաստան) “Bremanger kommune” ՀԿ-ի (Նորվեգիա) հետ համատեղ հունիսի 10-17-ը Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Թորոսում հյուրընկալեց  "Employ your Ability 2" միջազգային դասընթաց` երիտասարդների աշխատունակություն և ձեռներեցություն թեմայով։  Ծրագրին մասնակցում էին 30 երիտասարդական առաջնորդներ և երիտասարդական աշխատողներ Նորվեգիայից, Մոլդովայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսպանիայից, Ուկրաինայից, Իտալիայից և Հայաստանից։        Տեսնել ավելին...


 Ուշադրություն, ուշադրություն. սիրելի՛ երիտասարդներ և ոչ միայն, ուրախ ենք տեղեկացնել, որ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը մեկնարկում է  անգլերենի նոր ակումբներ՝ սկսնակ և միջին մակարդակների համար: Եթե ցանկանում եք սովորել անգլերեն կամ բարելավել ձեր գիտելիքներն անվճար, ապա  մեր առաջարկը լավագույն տարբերակն է Ձեզ համար: Մասնակցության համար շտապեք գրանցվել մինչ հունիսի 18-ը՝ լրացնելով հետևյալ առցանց դիմում հայտը Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի երկուշաբթի և կիրակի օրերից) կամ այցելել ԵՆԿ ՀԿ գրասենյակ՝ Շահումյան 69 հասցեով (Արևամանուկ շենք, 1-ին հարկ): Սսկնակների ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 20-ին, ժամը 14:00-ին Միջին մակարդակի անգլերենի ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 22...


2017թվականի մայիսի 27-ին Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում տեղի ունեցավ բնապահպանական կրթության թեմայով մեկօրյա ոչ-ֆորմալ դասընթաց, որը վարում էր Ջանսու Եթիսգինը՝ Հրանտ Դղցֆինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում: Դասընթացի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին շրջակա միջավայրը, սովորեցին էկոհամակարգի և այլ հիմնարար համակարգերի աշխատանքի մասին, քննարկեցին բնապահպանության վերաբերյալ հարցեր ու մեր մոլորակին սպառնացող խնդիրները:            Տեսնել ավելին...