Մայիսի 30, 2017

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆԿ-ՈՒՄ

1212

 ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝  Հանրային կապերի պատասխանատու ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ Երկարաժամկետ (3 ամիս փորձաշրջանով)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Հուլիս 1, 2017թ.
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Գյումրի, ԵՆԿ ՀԿ գրասենյակ
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կազմակերպության նախագահ
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Հանրության հետ կապերի հաստատում, կազմակերպության մասին տեղեկատվության կառավարում և գործունեության հանրայնացման ապահովում:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  • Մշակել և իրականացնել հանրային կապերի ռազմավարության իրականացմանն ուղղված միամյա գործողությունների պլան, ·
  • Պատրաստել Կազմակերպության տեղեկատվական և ներկայացուցչական նյութերը,
  •  Կազմակերպել ծրագրային տեղեկատվական միջոցներն ու միջոցառումները,
  • Պատրաստել Կազմակերպության տարեկան հաշվետվությունն ու վերջինիս ներկայացման միջոցառումը,
  •  Պարբերաբար թարմացնել կազմակերպության վեբ կայքում զետեղված տեղեկատվությունը,
  •  Կազմակերպության մասին տարածել տեղեկատվություն սոցիալական ցանցերի (Ֆեյսբուք, Լինկդին, Թվիթեր, Ինստագրամ, ՅուԹուբ) միջոցով, ·
  • Պատրաստել և թարմացնել ԶԼՄ-ների կոնտակտային բազան, ապահովել մշտական կապ ԶԼՄ-ների հետ,
  •  Գրել մամուլի հաղորդագրություններ,
  •  Կազմակերպել մամուլի ասուլիսներ, · Ապահովել արտաքին ներկայացուցչություն,
  •  Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
  •  Ներկայացնել կատարած գործողությունների ամսական հաշվետվություն, ·
  • Անհրաժեշտության դեպքում ստանձնել Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
  •  Բարձրագույն կրթություն, ցանկալի է լրագրության, հանրային կապերի կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
  •  Գրաֆիկական ծրագրերի իմացություն (CorelDraw, Photoshop), · WordPress-ի իմացություն,
  •  Համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
  •  Հաղորդակցման և հռետորական հմտություններ,
  •  Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
  •  Ոչ ստանդարտ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն[S1]
  • Ստեղծագործ թիմում աշխատելու հմտություններ,
  •  Միջմշակութային միջավայրում աշխատելու կարողություն,
  •  Անընդհատ սովորելու ձգտում,
  •  Նախաձեռնողականություն,
  •  Ճշտապահության և պատասխանատվության բարձր հատկանիշներ:
  • ՀԿ ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի առավելություն
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  •  Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  •  Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ,
  • Պարգևավճարներ:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը (լուսանկարով) և շարժառիթային նամակը pr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով Հանրային կապերի պատասխանատու: Ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը կարող եք նաև բերել Գյումրու երիտասարդական նախաձեռնություների կենտրոնի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 (Արևամանուկ շենք, 1-ին հարկ) հասցեով:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ՀՈՒՆԻՍԻ 10-Ը։
Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: