Մայիսի 25, 2017

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ

1a4ea9_8ee7ddb620a247e89d7d322930f489f0-mv2ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Plus One
ՎԱՅՐԸ՝ Պիլիժմարոտ, Հունգարիա
ՕՐԵՐԸ՝ օգոստոսի 6-13, 2017

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ուսումնասիրել «Էրազմուս+»-ի երիտասարդական ծրագրերը, երիտասարդական աշխատողներին զինել համապատասխան հմտություններով, մեթոդներով և գործիքակազմով՝ սեփական գաղափարները զարգացնելու և հաջողակ «Էրազմուս+» ծրագրի վերածելու համար: Դասընթացը հիմնված կլինի ծրագրային գաղափարները զարգացնելու և մշակած երիտասարդական փոխանակման ծրագրերը հետագայում իրականացնելու վրա:

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ՝ 18 տարին լրացած փորձառու երիտասարդական աշխատողներ, ովքեր ցանկանում են զբաղվել ծրագրերի կազմմամբ և կառավարմամբ, ինչպես նաև հետաքրքրված են «Էրազմուս +» ծրագրերով և հատկապես՝ մարդու իրավունքների կրթության վերաբերյալ երիտասարդական փոխանակման ծրագրեր իրականացնելով:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 60 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները կվճարեն 50 եվրո:

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է: 

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հունիսի 1-ը, ժ. 18:00-ն:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել

ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 կամ 0312 69497 հեռախոսահամարներով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):