Մայիսի 20, 2017

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ՄԵԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ

dfsdfdsՍիրելի երիտասարդներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու բնապահպանական կրթության թեմայով մեկօրյա ոչ-ֆորմալ դասընթացի, որը կվարի Ջանշու Եթիսգինը՝ Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում:

Որտե՞ղ և ե՞րբ. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ գրասենյակում, մայիսի 27-ին, ժամը 10.00-ից մինչև 18.30:

Ի՞նչ է նախատեսվում ծրագրով. դասընթացի ընթացքում մենք կուսումնասիրենք մեր շրջակա միջավայրը, կսովորենք մեր էկոհամակարգի և այլ հիմնարար համակարգերի աշխատանքի մասին, կքննարկենք բնապահպանության վերաբերյալ հարցեր ու մեր մոլորակին սպառնացող խնդիրները: Դասընթացը կանցկացվի ոչ-ֆորմալ և ինտերակտիվ մեթոդներով, որի ժամանակ խրախուսվում է մասնակիցների ակտիվ մասնակցությունը: Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն է (հատուկ դեպքերում կարող է տրամադրվել հայերեն թարգմանություն):

Ովքե՞ր կարող են մասնակցել. 17-25 տարեկան երիտասարդները, ովքեր հետաքրքրված են բնապահպանության թեմայով: Նախկին փորձառությունը և բնապահպանական ու էկոլոգիական գիտելիքները պարտադիր չեն: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչ մայիսի 25-ը՝ լրացնելով հետևյալ առցանց դիմում-հայտը

Դասընթացի ժամանակ մասնակիցները կունենան սուրճի/ճաշի ընդմիջում: