Մայիսի 17, 2017

ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՆԳԱՐԻԱՅՈՒՄ

Yic EVS ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «Diversity — Creativity — Sharing»
ՎԱՅՐԸ՝ Սեգեդ, Հունգարիա
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ հուլիսի 15 — օգոստոսի 15, 2017
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Տալենտում» հիմնադրամ

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝ բարձրացնել տեղի երիտասարդների միջմշակութային իրազեկվածության մակարդակը, վերջիններիս ինքնավստահությունը և բարելավել լեզվական հմտությունները։

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 20-30 տարեկան ակտիվ, մոտիվացված, շփվող, դեռահասներին վերապատրաստելու փորձ ունեցող երիտասարդներ

ԾՐԱԳՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական (Europass) և մոտիվացիոն նամակ հետևյալ էլ․հասցեին՝ evs.sending@yic.am

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ մայիսի 27-ը։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):

 

Ծրագրի տեղեկատու