Մայիսի 14, 2017

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹԱՆ ԹԵՄԱՅՈՎ

Hand-CS2ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Employ your Ability 2
ՎԱՅՐԸ՝ Թորոս, Հայաստան
ՕՐԵՐԸ՝ հունիս 10-17, 2017

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ նպաստել երիտասարդների աշխատունակության բարձրացմանը և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը՝ երիտասարդական աշխատողներին եւ առաջնորդներին հզորացնելու միջոցով։

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ հասարակական և պետական կառույցներում ներգրավված երիտասարդական աշխատողներ, ովքեր անմիջական աշխատանք են իրականացնում  երիտասարդների հետ։

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ մայիսի 23-ը, ժ. 18:00-ն:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 25 եվրոյին համարժեք ՀՀ դրամ (ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից):

ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐ՝ ծրագրին մասնակցելու են երիտասարդական ոլորտի 30 աշխատակիցներ Նորվեգիայից, Մոլդովայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսպանիայից, Ուկրաինայից, Իտալիայից և Հայաստանից։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել “Employ your Ability 2” ծրագրի համակարգող Գայանե Առաքելյանին gayane.arakelyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):

Ծրագրի տեղեկատու