Մայիսի 9, 2017

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐ

լօլլլլԳնահատելով երիտասարդների ներգրավվածությունը կազմակերպության գործունեության մեջ՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն շարունակում է պարբերաբար կազմակերպել տեղեկատվական օրեր՝ բոլոր շահագրգիռ և հետաքրքրված անձանց համար։
Մայիսի 13-ին, ժամը 14:00-ին ԵՆԿ ՀԿ գրասենյակում (Շահումյան 69, Արևամանուկ շենք, 1 հարկ) տեղի կունենա հերթական տեղեկատվական օրը, որի ընթացքում ներկաները կտեղեկանան ԵՆԿ հիմնադրման, ծավալած գործունեության և իրականացվող ծրագրերի մասին։
Մասնակցնել ցանկացողները կարող են առցանց գրանցվել հետևյալ հղումով մինչ մայիսի 12-ը: