Ապրիլի 25, 2017

«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՆԳԼԵՐԵՆ»` ՆՈՐ ԱԿՈՒՄԲ ԵՆԿ-ՈՒՄ

club

Դուք երիտասարդական ոլորտի աշխատող եք և ներգրավված եք Գյումրիում գործող պետական, հասարակական կազմակերպությունների կամ ոչ-ֆորմալ խմբերի մեջ և Ձեր աշխատանքի արդյունավետության բարձրացման համար կարիք ունե՞ք բարելավելու անգլերենի Ձեր իմացությունը՝ կապված հենց Ձեր իսկ աշխատանքային ոլորտի հե՞տ, ուրեմն այս բացառիկ հնարավորությունը հենց Ձեզ համար է։
Գյումրու ԵՆԿ ՀԿ ապրիլի 29-ից մեկնարկում է անգլերենի ուսուցանման նոր ակումբ` երիտասարդական ոլորտի աշխատակիցների համար։
Հետաքրքրե՞ց։ Ուրեմն շտապեք գրանցվել և դառնալ այս եզակի հնարավորության օգտագործողներից մեկը։ Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման հայտը, որը կարող եք տեսնել հետևյալ հղումով
Առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 29-ին, ժամը 17:30-ին, ԵՆԿ գրասենյակում
Մանրամասների համար կարող եք այցելել կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):