Մարտի 4, 2017

ՆՈՐ «LIFE HACK» ԱԿՈՒՄԲ ԵՆԿ-ՈՒՄ

life_hacks-factainment Երբևէ մտածե՞լ եք, որ ձեր հին էլեկտրական սարքավորումները, որոնք դեն եք նետում, կարող են ծառայել ժամանակակից և առօրյայում կիրառվող սարքերի ստեղծման համար: Այո՞, ուրեմն միացե՛ք մեր «Life Hack» ակումբին և մենք միասին անպետք իրերին և հին էլեկտրոտեխնիկային նոր շունչ կտանք:
Ակումբին մասնակցելու համար կարող եք գրանցվել մինչ մարտի 23-ը` լրացնելով հետևյալ առցանց դիմում-հայտը:
Առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը 14:30 –ին ԵՆԿ գրասենյակում:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):

Հա, ու հին սարքերը չմոռանաք 🙂