6
2017 թ.-ի մարտի 17-ին ԵՆԿ-ում տեղի ունեցավ հերթական «Ուրբաթօրյա սրճարանը», որն այս անգամ նվիրված էր գարնանը: Հյուրերը հնարավորություն ունեցան ունկնդրելու կենդանի երաժշտություն, զրուցելու միասին գարնան խորհրդանիշների մասին, խաղալու հետաքրքիր խաղեր և համտեսելու մեր միջազգային կամավորների ձեռքով պատրաստված թխվածքները: Դե իհարկե՛, էլ ի՜նչ գարուն առանց ծաղիկների, որոնք սրճարանի ընթացքում բաժանվեցին մեր իգական սեռի ներկայացուցիչներին: Տեսնել ավելին         ...


Դուք չգիտե՞ք ինչպես զարդարել ձեր սենյակը` վերջինիս գարնանային շունչ և տրամադրություն հաղորդելով. մենք գիտենք  և սիրով հրավիրում ենք ձեզ մեր «Ձեռագործ ակումբի» շրջանակներում պատրաստել գարնանային ծաղիկներ` օգտագործելով պլաստիկ շշեր: Հետաքրքրե՞ց, ուրեն շտապեք միանալ մեզ հինգշաբթի, ժամը 16:00-ին, նախապես գրանցվելով` զանգահարելով 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի երկուշաբթի և կիրակի օրերից):...


Սիրելի կանայք և աղջիկներ, ի սրտե շնորհավորում ենք ձեզ այս գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ: Անգնահատելի է ձեր դերն ընտանիքի շենացման, մշակութային արժեքների ստեղծման, դժվարին պահերին տոկունության ու ոգու ամրության պահպանման գործում: Հայ կինն անձնվիրության, սիրո, իմաստության խորհրդանիշն է: Թող Ձեր հոգիներում մշտապես թագավորեն լույսն ու ջերմությունը, և կանացի փայլն ու ժպիտն անպակաս լինեն Ձեր դեմքից:...


Երբևէ մտածե՞լ եք, որ ձեր հին էլեկտրական սարքավորումները, որոնք դեն եք նետում, կարող են ծառայել ժամանակակից և առօրյայում կիրառվող սարքերի ստեղծման համար: Այո՞, ուրեմն միացե՛ք մեր «Life Hack» ակումբին և մենք միասին անպետք իրերին և հին էլեկտրոտեխնիկային նոր շունչ կտանք: Ակումբին մասնակցելու համար կարող եք գրանցվել մինչ մարտի 23-ը` լրացնելով հետևյալ առցանց դիմում-հայտը: Առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը 14:30 –ին ԵՆԿ գրասենյակում: Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից): Հա, ու հին սարքերը չմոռանաք :)...


elina
Երբ՝ hոկտեմբեր 2016 – hունիս 2017 Նպատակ՝ կապել արվեստը և միջմշակութային ուսուցումը՝ նպաստելով երիտասարդների հզորացմանը և մշակութային իրազեկության ու գեղարվեստական արտահայտության բարձրացմանը։ Կամավորի առաջադրանքները՝ Շիրակի մարզի և Գյումրու 13-30 տարեկան երիտասարդների համար պլանավորել և անցկացնել «Ձեռագործ աշխատանք»-ի ակումբ՝ ամսական երկու անգամ, աջակցել «Միջմշակութային ակումբ»-ի և «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական աշխատանքներին, իրականացնել կամավորության միջազգային օրվան նվիրված տարբեր միջոցառումներ, ինչպիսիք են՝ ֆոտոցուցահանդես, կամավորության թեմայով բացօթյա կինոդիտումներ, տարբեր երկրների մշակույթների, ուտեստների, պարերի և այլնի ներկայացում, ինչպես նաև անցկացնել լեզվի ակումբներ և պատրաստել ԵՆԿ ամսեկան պարբերականը։       ...


Christian
Երբ` hոկտեմբեր 2016 – hունիս 2017 Նպատակ`  կապել արվեստը և միջմշակութային ուսուցումը՝ նպաստելով երիտասարդների հզորացմանը և մշակութային իրազեկության ու գեղարվեստական արտահայտության բարձրացմանը։ Կամավորի առաջադրանքները՝ Շիրակի մարզի և Գյումրու 13-30 տարեկան երիտասարդների համար պլանավորել և անցկացնել «Ձեռագործ աշխատանք»-ի ակումբ՝ ամսական երկու անգամ, աջակցել «Միջմշակութային ակումբ»-ի և «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական  աշխատանքներին, իրականացնել կամավորության միջազգային օրվան նվիրված տարբեր միջոցառումներ, ինչպիսիք են՝ ֆոտոցուցահանդես, կամավորության թեմայով բացօթյա կինոդիտումներ, տարբեր երկրների մշակույթների, ուտեստների, պարերի և այլնի ներկայացում, ինչպես նաև անցկացնել լեզվի ակումբներ և  պատրաստել ԵՆԿ ամսեկան պարբերականը։       ...