Փետրվարի 18, 2017

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ՝ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԹԵՄԱՆԵՐՈՎ

1a4ea9_8ee7ddb620a247e89d7d322930f489f0-mv2ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Spreading CHARM
ՎԱՅՐԸ՝ Լորկա, Իսպանիա
ՕՐԵՐԸ՝ ապրիլ 17-22, 2017

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ՝
• ուսումնասիրել մարդու իրավունքների և ներառականության թեմանները տարբեր երկրների երիտասարդական հասարակական կազմակերպությունների գործունեության տիրույթներում,
• մշակել ռազմավարություն ներառական երիտասարդական կազմակերպությունների և ներառական երիտասարդական աշխատողների համար,
• հաստատել նոր համագործակցություններ և խթանել մարդու իրավունքներն ու ներառականությունը։

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18 տարին լրացած երիտասարդական աշխատանքի ոլորտում փորձառու, ներառականության և մարդու իրավունքների ոլորտում փորձառություն ունեցող երիտասարդական աշխատողներ, դասընթացավարներ, երիտասարդ առաջնորդներ։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
• ուսանողների համար 15 եվրոյին համարժեք ՀՀ դրամ,
• այլ դեպքերում 25 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ փետրվարի 20-ը, ժ. 18:00-ն:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 կամ 0312 69497 հեռախոսահամարներով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):

Ծրագրի տեղեկատու