ԵԿԾ ՈՒՂԱՐԿՈՒՄ
ԵՆԿ-ն, Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» և «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում, իրականցնում է «Եվրոպական կամավորական ծառայու-թյուն» ծրագիրը: ԵԿԾ-ն հայ երիտասարդներին կամավորական աշխատանք կատարելու հնարավորություն է տալիս Եվրամիության անդամ երկրներում:
ԵԿԾ նպատակն է՝ երիտասարդների մեջ սերմանել մարդասիրություն, հանդուրժողականություն և խրախուսել ակտիվ քաղաքացիություն՝ հանուն համայնքային զարգացման:


122343
Հյուրընկալող կազմակերպություն` JUGENDZENTRUM PERG Երբ`  Հունվար 2017 – Նոյեմբեր 2017 Որտեղ` Պերգ, Ավստրիա Նպատակ`  նպաստել երիտասարդական աշխատանքի զարգացմանը և ապահովել երիտասարդների միջմշակութային ուսուցումը:   Կամավորի առաջադրանքները՝ երիտասարդների հետ իրականացնել ամենօրյա աշխատանք տեղական երիտասարդական կենտրոնում, վերջիններիս համար կազմակերպել ժամանցային և միջմշակութային միջոցառումներ, իրականացնել սեփական նախաձեռնություններ։...


3
Հունվարի 27-ին Գյումրու ԵՆԿ ՀԿ-ում տեղի ունեցավ 2017 թվականի առաջին «Ուրբաթօրյա սրճարանը», որն այս անգամ նվիրված էր Իտալիային: Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան վայելելու իսկական իտալական մթնոլորտ` համտեսելով մեր կամավորների ձեռքով պատրաստած իտալական պիցցան, պաստան և էսպրեսսոն, ինչպես նաև սովորեցին իտալացիներին հատուկ ժեստերի լեզուն: Դե իսկ մեր կամավորների կողմից կազմակերպված խաղերն ավելի հետաքրքիր և մտերմիկ դարձրին միջավայրը:            Տեսնել ավելին...


  ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Participation laboratory: using Erasmus Plus projects to promote real Participation ՎԱՅՐԸ՝ Դաուգիրդիշկես, Լիտվա ՕՐԵՐԸ՝ մարտ 14-21, 2017 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ՝ - մասնակիցներին հաղորդել հիմնարար գիտելիքներ սահմանափակ հնարավորություններով մարգինալացված և գործազուրկ երիտասարդների հետ աշխատանքի վերաբերյալ, - զարգացնել մասնակիցների ծրագրային հմտությունները, զինել գործնական հմտություններով և մեթոդներով, - ստեղծել հարթակ նոր համագործակցություններ և նոր ծրագրեր իրականացնելու համար։ ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ՝ 18 տարին լրացած երիտասարդական աշխատանքի ոլորտում փորձառու և երիտասարդների տարբեր խմբերի հետ աշխատանքի փորձառություն ունեցող երիտասարդական աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ։ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ - ուսանողների համար 15 եվրոյին համ...


Գյումրու ԵՆԿ ՀԿ-ն սկսում է ֆրանսերենի նոր ակումբ` սկսնակ և խոսակցական մակարդակների համար ՝ հնարավորություն տալով բոլոր ցանկացողներին զարգացնելու իրենց ֆրանսերենի իմացությունը։ Ակումբը վարելու է ֆրանսերեն լեզվի մասնագետ Արևիկ Մխոյանը։ Եթե հետաքրքրված եք, ապա շտապեք դառնալ մեր նոր ակումբի անդամ՝ լրացնելով առցանց դիմում-հայտը մինչ հունվարի 28-ը։ Մասնակիցների հետ առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 1-ին ժամը 15:00-ին Գյումրու ԵՆԿ ՀԿ գրասենյակում (Շահումյան 69, Արևամանուկի շենք, առաջին հարկ)։ Հավելյալ հարցերի դեպքում, կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ՝ 095 91 91 97, 0312 6 94 97 հեռախոսահամարներով բացի կիրակի և երկուշաբթի օրերից։...


1a4ea9_8ee7ddb620a247e89d7d322930f489f0-mv2
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ “Involving Marginalized Youth in International Projects” ՎԱՅՐԸ՝ Վոլմիրշտեդ, Գերմանիա ՕՐԵՐԸ՝ մարտ 13-17, 2017 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ երիտասարդական աշխատողներին և երիտասարդ առաջնորդներին ուսուցանել և հնարավորություն ընձեռել՝ փոխանակվելու մեկուսացված (մարգինալացված) երիտասարդներին ներգրավելու մեթոդների շուրջ: Ծրագրի ավարտին մասնակիցները զինված կլինեն գիտելիքներով և մեթոդներով, որոնք ուղղված են սահմանափակ հնարավորություններով երիտասարդների հետ աշխատանքը բարելավելուն, համայնքի կարիքների բացահայտմանը և դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակմանը, արտասահմանում և սեփական երկրում սահմանափակ հնարավորություններով երիտասարդների սոցիալական և կրթական կարիքների մասին ավելի հստակ պատկերացում կազմելուն: ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ՝ 18 տարին լրացած երիտասարդական աշխատան...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ողջ թիմն ի սրտե շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը: Թող 2017 թվականը լինի խաղաղության, սիրո և բարեկեցության տարի Ձեզ և Ձեր ընտանիքների համար: Սիրով` ԵՆԿ ՀԿ թիմ...