2016թ Մարտի 30-ից ապրիլի 2-ը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջազգային կամավոր Կիրստինե Կնուձենը Շիրակի մարզային գրադարանում դպրոցականների համար անցկացրեց Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան և նրա հեքիաթներին նվիրված միջոցառումների շարք։ Միջոցառումների ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան մանրամասն տեղեկանալ գրողի կյանքի, ստեղծագործական ուղու մասին: Մասնակիցները նաև ունկնդիր եղան Անդերսենի հեքիաթներից մեկին, դիտեցին մուլտֆիլմ, որից հետո պատկերավոր կերպով հեքիաթը թղթին հանձնեցին նկարչության միջոցով:       Տեսնել ավելին...


Մարտի 31-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Գյումրին 2016թ.-ի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք»-ի բացման հանդիսավոր արարողությունը։ Արարողության ժամանակ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից շնորհակալագրեր շնորհվեցին Գյումրիում գործող տարբեր հասարակական կազմակերպությունների։ Շնորհակալագիր շնորհվեց նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին` նախարարության հետ շարունակական և արդյունավետ համագործակցության համար:        Տեսնել ավելին...


 2016թ. մարտի 25-ին ԵՆԿ ՀԿ-ում տեղի ունեցավ հերթական տեղեկատվական օրը, որի նպատակն էր կազմակերպության շահառուներին և շահագրգռված անձանց ծանոթացնել կազմակերպությանը, վերջինիս գործունեությանը և պատմել կազմակերպության ընթացիկ և իրականցրած ծրագրերի մասին: Հանդիպման ընթացքում մասնակիցները ունկնդիր եղան կազմակերպության հին և նոր անդամների պատմություններին՝ ԵՆԿ-ի հետ նրանց անցած ճանապարհի և ձեռքբերումների վերաբերյալ:       Տեսնել ավելին...


Հարգելի՛ ԳՊՄԻ-ի ուսանող, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի բուհ գործատու համագործակցության կենտրոնը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Հմուտ և մրցունակ երիտասարդ» խորագիրը կրող ծրագիրը: Ծրագրի նպատակն է նպաստել ուսանողների` աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը` անհատական և աշխատանքային հմտությունների զարգացման միջոցով: Ի՞ՆՉ. Ծրագրի շրջանակներում անցկացվելու են թեմատիկ 13 դասընթաց-հանդիպումներ հետևյալ թեմաներով` • Կարիերայի և առաջխաղացման հնարավորություններ • Աշխատաշուկան և գործատուի պահանջները • Կրթությունից դեպի աշխատաշուկա • Ինքնակենսագրականի մշակում • Աշխատանքային հարցազրույց • Կոնֆլիկտների հաղթահարումը և բանակցությունների վարման հմտություններ • Առաջնորդության հմտություններ • Հռետորական վարպետ...


Ապրիլի 23-ին տեղի ունեցավ Գյումրու ԵՆԿ ՀԿ-ի կազմակերպած հերթական ճանաչողական արշավը, որի ընթացքում մասնակիցներն այցելեցին Էջմիածնի Մայր Աթոռ, սուրբ Գայանե եկեղեցիներ, Ռուբեն Սևակի անվան պատկերասրահ, Ալեք և Մարի Մանուկյանների անվան գանձատուն, Էջմիածնի կենցաղամշակույթային թանգարան, Զվարթնոցի տաճար, Մատենադարան և Ծիծեռնակաբերդ: Ճանաչողական արշավն այս անգամ հնարավորություն ընձեռեց մասնակիցներին լինելու տարբեր թանգարաններում, ծանոթանալու մեր պատմության մասին հետաքրիր փաստերի և տեղեկությունների: Երեկոյան արշավի մասնակիցները նաև մասնակցեցին Մեծ Եղեռնի զոհերին նվիրված երթին։...

 
 2016 թ. փետրվարի 7-ին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում անցկացվեց «Բուն Բարեկենդանի» և «Գյումրու ձմեռ» տոնակատարությունը, որին իր մասնակցությունն ունեցավ նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը»։ Կազմակերպության աշխատակազմը, անդամները, տեղական և միջազգային կամավորները մասնակցեցին Գյումրու կենտրոնական հրապարակից դեպի Մայր Հայաստան երթին, որի ընթացքում երթի մասնակիցները կրում էին Գյումրեցի նշանավոր մարդկանց դիմակները՝ պատրաստված ԵՆԿ միջազգային կամավորների կողմից: Ներկաները հյուրասիրվեցին նաև կազմակերպության աշխատակազմի կողմից պատրաստած բաղարջներով: Միջոցառումը կազմակերպել էր Գյումրու քաղաքապետարանը:   Տեսնել ավելին...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Հայակական Կարիտաս » ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ իրականացրեց «Մարզային արշավ ընդդեմ անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի » ծրագիրը: Ծրագրի շրջանակներում անցկացվեց դասընթացավարների դասընթաց, որին մասնակցություն ցուցաբերեցին Շիրակի մարզի 8 երիտասարդներ, ովքեր համապատասխան հմտություններ և գիտելիքներ ստանալուց հետո, ներգավվեցին «Մարզային արշավ ընդդեմ անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի» ծրագրում՝ որպես կրտսեր դասընթացավարներ մարզի 28 ուսումնական հաստատություններում անցկացված «Անօրինական միգրացիա և թրաֆիքինգ » թեմայով դասընթացներում: Ինչպես նաև, անցկացվեց հետազոտություն, որն ուղղված էր Շիրակի մարզում միգրացիա և թրաֆիքինգ թեմաների շուրջ բնակչության հետաքրքրվածության մակարդակի պարզմանը և տենդենցների բացահայտմանը. Այն իր ...


Սիրելի´երիտասարդներ, սրտանց շնորհավորում ենք բոլորիդ սիրո հովանավոր Սուրբ Սարգսի տոնի առթիվ: Սերն աստվածային պարգև է, խաղաղության և համերաշխության երաշխիք: Թող բոլորիդ սրտերում թևածի այն ու լցնի ձեր կյանքը ներդաշնակության ու կատարյալի գույներով: Եվ թող մեր մեջ միշտ արթուն լինի մեր հավատի ու սիրո զինվորը:  ...


Սիրելի երիտասարդներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ վերջին օրերին սահմանին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված, ժամանակավորապես դադարեցնում ենք ժամանցային ծրագրերի/միջոցառումների՝ մասնավորապես «Ուրբաթօրյա սրճարանի» անցկացումը: «Ուրբաթօրյա սրճարանի» վերսկսման մասին հավելյալ կտեղեկացնենք։ Հարգանքներով՝ ԵՆԿ ՀԿ թիմ...