2016թ. օգոստոսի 12-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի հետ համատեղ «Գյումրի՝ երիտասարդների քաղաք 2016» խորագրի ներքո Գյումրիում իրականացրեց երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք: Միջոցառումների մեկնարկը տրվեց Գյումրու քաղաքապետարանում քաղաքապետի հետ տեղի ունեցած ճանաչողական հանդիպմամբ, որին ներկա էին Գյումրիում հյուրընկալված «ԵԿԾ-Եվրոպական կամավորական ծառայություն» տարածաշրջանային երիտասարդական հավաքի մասնակիցները և Եվրամիության ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչները: Ճանաչողական հանդիպմանն անմիջապես հաջորդեց մամուլի ասուլիսը, որի նպատակն էր Գյումրու երիտասարդներին, Գյումրիում գործող կազմակերպություններին և...


 2016 թ.հունիսի 12-ին տեղի ունեցավ ԵՆԿ անդամների հանդիպումը, որին այս անգամ ներկա էին նաև կազմակերպության գործունեության մեջ ակտիվորեն ներգրավված շահառուներ: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ կազմակերպության նախագահի, միջազգային խորհրդի և վերստուգիչի գործունեության կիսամյակային հաշվետվության ներկայացում, որից հետո անդամներն ու շահառուներն հնարավորություն ունեցան տեղեկանալու կազմակերպության ընթացիկ և ապագա ծրագրերի մասին: Հանդիպման ֆորմալ մասն ավարտվեց կազմակերպության նոր անդամներին անդամության քարտերի հանձմամբ, որից հետո հանդիպումը շարունակվեց ոչ ֆորմալ միջավայրում՝ հնարավորություն տալով կազմակերպության անդամներին, շահառուներին և աշխատակազմի անդամներին միմյանց հետ հաղորդակցվելու և հաճելի ժամանակ անցկացնելու։          Տեսնել ավելին...

 
Գյումրու ‹‹Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն›› ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ ‹‹Գյումրին 2016թ. Երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի շրջանակներում սույն թվականի հունիսի 27-ից հուլիսի 1-ը իրականացրեց ‹‹Երիտասարդական աշխատանք - երիտասարդական աշխատող›› խորագիրը կրող ծրագիրը՝ ուղղված երիտասարդական աշխատողների կրթմանը և տեղեկացվածության բարձրացմանը: Ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանում երիտասարդական աշխատողի ինստիտուտի կայացմանն և զարգացմանը՝ վերհանելով և քննարկելով երիտասարդական աշխատողների գործառույթներին, ունակություններին, ինչպես նաև երիտասարդական աշխատողի ինստիտուտի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Քառօրյա սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան երիտասարդական աշխատանքի հիմնարար սկզբունքներին, ինչպես նաև երիտասարդական ա...


Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի բուհ գործատու համագործակցության կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Հմուտ և մրցունակ երիտասարդ» խորագիրը կրող ծրագիրը: Ծրագրի նպատակն է՝ նպաստել ուսանողների` աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը` անհատական և աշխատանքային հմտությունների զարգացման միջոցով: Ծրագրին մասնակցում են Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի բակալավր 4-րդ և մագիստրատուրա 1-ին կուրսերի թվով 25 ուսանողներ: Ծրագիրն իրականացվում է «Գյումրին 2016 թվականի երիտատասարդական մայրաքաղաք»-ի շրաջանակներում, ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ:    Տեսնել ավելին Ցայգ ՀԸ անդրադարձը ԳՊՄԻ առաջին ստուդիայի անդրադարձը...


Երբ. մայիսի 15-22, 2016 Որտեղ. Գյումրի, Շիրակի մարզ Նպատակ. բարելավել ոչ-ֆորմալ կրթության շրջանակներում իրականացվող շարժունակության ծրագրերի որակը և ուժեղացնել նմանատիպ ծրագրերի ազդեցությունը երիտասարդների աշխատունակության բարձրացման վրա՝ երիտասարդ առաջնորդներին ու մենթորներին գործիքներ ու հմտություններ փոխանցելու միջոցով։ Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Գերմանիայի “Kultur Aktiv” e.V. կազմակերպության հետ համատեղ մայիսի 15-ից 22-ը Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Գյումրիում հյուրընկալեց “Life after mobility projects” միջազգային դասընթաց։ Ծրագրին մասնակցեցին 28 ներկայացուցիչներ Հայաստանից, Բելառուսից, Գերմանիայից, Վրաստանից, Իտալիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից և Ուկրաինայից։         ...

 
Մայիսի 8-ին, ժամը 13:00-16:00-ն Գյումրու կենտրոնական այգում տեղի կունենա Գյումրու ԵՆԿ ՀԿ-ի նախաձեռնած «Կենդանի գրադարան» ծրագիրը, որի նպատակն է խթանել երկխոսությունը, նվազեցնել նախապաշարմունքները եւ խրախուսել փոխըմբռնումը մարդկանց միջև: «Կենդանի գրադարանում» դուք գրքերի փոխարեն ընտրում եք մարդկանց, լսում նրանց պատմությունն ու երկխոսության միջոցով ստանում հարց ու պատասխան: Իսկ գրքերն այն մարդիկ են, ովքեր նախապաշարմունենքերի և կարծրատիպերի մասին ունեն իրենց սեփական պատմությունները; Գրքի նման, մարդիկ միմյանցից կարող են սովորել, տեղեկանալ և ստանալ հարցերի պատասխաններ` զրույցի միջոցով, քանզի մենք կարծում ենք, որ դա միմյանց ավելի լավ հասկանալու լավագույն միջոցն է: «Կենդանի գրադարան»-ը վարում է Գյումրու ԵՆԿ ՀԿ միջազգային կամավոր Կիրստինե Կնուձենը: Սպասում ենք բոլոր...


Մարտի 31-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Գյումրին 2016թ.-ի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի բացման արարողությունը, որի ընթացքում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից արժանացավ շնորհակալագրի` շարունակական և արդյունավետ համագործակցության համար:...


Սկսած 2016 թ. հունվար ամսից Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջազգային կամավոր Սաբինա Ռակոչին Գյումրու Ամերիկյան անկյունում վարում է գրքի ակումբ, որի նպատակն է մասնակիցների անգլերեն լեզվի իմացության բարելավումն ու բառապաշարի հարստացումը: Ակումբի ընթացքում մասնակիցներն ընտրում են գրքեր, կարդում պատվածքներ, այնուհետ քննարկումների միջոցով արտահայտում իրենց մտքերն ու կարծիքները, որը հնարավորություն է տալիս նրանց զարգացնել անգլերեն բանավոր խոսքը, իսկ կամավորի կողմից առաջարկված խաղերն ավելի հետաքրքիր և արդյունավետ են դարձնում ակումբի ընթացքը:...