14725478_1313847265315373_6258148873768138487_n
Երբ. Հոկտեմբերի 24-31,2016 Որտեղ. Թորոս, Շիրակի մարզ Նպատակ. Աջակցել Հայաստանից, Գերմանիայից,Ռուսաստանի Դաշնությունից, Մոլդովայից, Էստոնիայից, Իսպանիայից, Թուրքիայից և Ուկրաինայից ժամանած Եվրոպական կամավորական ծառայության ծրագրերում ներգրավված 29 մենթորների գիտելիքների բարելավմանը՝ նպաստելով ԵԿԾ ծրագրեր հյուրընկալող կազմակերպությունների ներուժի զարգացմանը և ԵԿԾ ծրագրերի որակի բարձրացմանը, ինչպես նաև «զինելու» մենթորներին ԵԿԾ կամավորներին աջակցելու և ուղղորդելու համար անհրաժեշտ կարևոր մեթոդներով, որոնք կօգնեն վերջիններիս լինել ավելի աշխատունակ։ Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Գերմանիայի Fairbund e.V. կազմակերպության հետ համատեղ հոկտեմբերի 24-ից 31-ը Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հյուրընկալեց “Mentoring: A...


1copy
 2016թ. հոկտեմբերի 13–ին, Ազգային ժողովում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ նվիրված կրթության և գիտության ոլորտներում Հայաստան- Իտալիա համագործակցությանը: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին , կրթության, գիտության, քաղաքական և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ: Վերջիններս հանդես եկան զեկույցներով՝ խոսելով կրթության և գիտության ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության կարևորության մասին: Հանդիպման ընթացքում զեկույցով հանդես եկավ նաև Գյումրու ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը՝ ներկայացնելով ոչ-ֆորմալ կրթության ոլորտում Հայաստան-Իտալիա համագործակցության արդյունքները և հեռանկարները:   Տեսնել ավելին  ...


14731138_1303196059713827_769106300997903605_n
Հոկտեմբերի 14–ին տեղի ունեցավ աշնանային «Ուրբաթօրյա սրճարան»-ի առաջին հանդիպումը` նվիրված Ֆրանսիային: Սրճարանի մասնակիցները հնարավորություն ունեցան ԵՆԿ ԵԿԾ կամավորների կողմից պատրաստած ներկայացման միջոցով ծանոթանալու և իմանալու հետաքրքիր փաստեր սիրո երկրի մշակույթի, պատմության և սովորույթների, մարդկանց մասին։ Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան համտեսելու ֆրանսիական ուտեստներ՝ պատրաստված ԵԿԾ կամավորների կողմից: Ուրբաթօրյա սրճարանում ստեղծված փարիզյան միջավայրն ավելի մտերմիկ դարձրեցին ֆրանսիական երաժշտությունն ու մասնակիցների կողմից նախաձեռնած յուրօրինակ ժամանցային խաղերը: Տեսնել ավելին    ...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ “Prevention radicalism through non-formal education” ՎԱՅՐԸ՝ Իվանչիցե, Չեխիա ՕՐԵՐԸ՝ դեկտեմբեր 2-10, 2016 Ծրագրի գլխավոր նպատակն է զինել երիտասարդական աշխատողներին համապատախան կարողություններով և գործիքներով, որոնք հնարավորություն կտան ոչ-ֆորմալ կրթությունն օգտագործել երիտասարդների շրջանում արմատականության և ահաբեկչության կանխարգելման համար: Այդ նպատակով, դասընթացի ընթացքում անդրադարձ կկատարվի արմատականության և ահաբեկչության տեսական հիմքերին և դրանց ներգործությանը երիտասարդների գիտակցության վրա: Ծրագրի խնդիրներից է ոչ-ֆորմալ կրթության միջոցով սոցիալական բացասական երևույթների հաղթահարման միջոցների մասին իրազեկության բարձրացումն ու լավագույն փորձի փոխանակումը: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը, որը կրող եք տեսնել հետևյալ հղման ներքո` ...


img_7217
2016թ. նոյեմբերի 1-ին մեկնարկեց թուրքերենի սկսնակների ակումբը, և տեղի ունեցավ առաջին հանդիպումը ակումբի մասնակիցների հետ: Հանդիպման ընթացքում մասնակիցներն ինտերակտիվ միջոցներով սովորեցին ծանոթանալ միմյանց հետ թուքերենով: Ակումբը վարում է թուրքերենի մասնագետ Կարապետ Այվազյանը:   ...