Կամավորության միջազգային օրվա կապակցությամբ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն արդեն ավանդական դարձած «Ղայդով նախաձեռնության» շրջանակներում հերթական անգամ հայտարարում է կամավորությունը խրախուսող թազա նախաձեռնությունների մրցույթ: «Ղայդով նախաձեռնության» նպատակն է խրախուսել կամավորությունը և երիտասարդական նախաձեռնությունները Շիրակի մարզում: Մրցույթին կռնան դիմեն շիրակցի թասիբով և՛ անհատներ, և՛ ոչ-ֆորմալ խմբեր, և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, ովքեր պատրաստակամ են ափալ-թափալ նախապատրաստվել, կազմակերպել և իրականացնել իրենց մեկօրյա ղայդով, համով-հոտով ու նորարար նախաձեռնությունները, որի համար ԵՆԿ-ն կտրամադրի քանիմ մանեթ փարա` 70.000 դրամ: Ձեր ղայդին նախաձեռնությունը ներկայացնելու համար պդի լրացնեք թիքեմ դիմում...


Գյումրու ԵՆԿ ՀԿ սկսում է նոր, հետաքրքիր, ռիթմիկ ակումբ սիրողական պարերի սիրահարների համար: Եթե դուք սիրում եք պարել վրացական և ցանկանում եք սովորել այն, ապա շտապեք դառնալ մեր ակումբի անդամ և ձեր օրն անցկացնել պարի և երաժշտության ներքո: Ակումբին մասնակցելու համար հարկավոր է մինչև նոյեմբերի 21-ը գրանցվել առցանց՝ հետևյալ հղման ներքո՝ այստեղ Կհանդիպենք նոյեմբերի 22-ին, ժամը 15:00-ին:...


Երբ. Դեկտեմբերի 5, 2015 Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Ղայդով նախաձեռնության 2015»-ի շրջանակներում հայտարարել էր Շիրակի մարզում կամավորությունը և երիտասարդական նախաձեռնությունները խրախուսող գաղափարների մրցույթ`նվիրված կամավորության միջազգային օրվան: Մրցույթում հաղթող էր ճանաչվել Դավիթ Հարոյանի ներկայացրած «Արհեստավոր մարդը մինչև կեսօր է սոված» խորագիրը կրող նախաձեռնությունը: Դավիթը և իր արվեստագետ ընկերները ս/թ. դեկտեմբերի 9-ին Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում իրականացրեցին իրենց նախաձեռնությունը, որի շրջանակներում պատրաստեցին միջոցառման մասնակիցների անվան առաջին տառերով վզնոցներ՝ հայկական մանրանկարչության մեջ օգտագործված թռչնատառերով: Միջոցառման ողջ ընթացքում ԳՊՄԻ ազ...


Ունե՞ք վառ երևակայություն, սիրու՞մ եք հետաքրքիր իրեր պատրաստել, ուրեմն սա հենց ձեզ համար է: Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն սկսում է ձեռագործ նոր ակումբը, որը հնարավորություն է տալիս իրականություն դարձնել հետաքրքրիր մտքերը՝ գործի դնելով ստեղծագործ երևակայությունը, այդպիսով ստեղծելով հետաքրքիր ձեռագործ աշխատանքներ: Ակումբը վարելու են ԵՆԿ ՀԿ-ի միջազգային կամավորներ գերմանացի Էլինա Բենզը և դանիացի Քրիստիան Քենսմարկը: Շտապեք մասնակեցել ակումբի ձմռան թեմայով առաջին հանդիպմանը, որի ընթացքում պատրաստելու ենք ձեռքի լապտեր: Ակումբին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել առցանց՝ հետևյալ հղումով` այստեղ Հարցերի դեպքում զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից): Առաջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, ժամ...


Նոյեմբերի 11-ին Գյումրու ԵՆԿ ՀԿ-ում տեղի ունեցավ ծննդյան թեմայով հերթական տոնական, ուրախ և խաղային «Ուրբաթօրյա սրճարան»-ը: Մասնակիցները նախ համտեսեցին կամավորների ձեռքով պատրաստած տոնական թխվածքն ու այլ քաղցրավենիքներ, այնուհետ կազմակերպիչների նախաձեռնած բազմապիսի խաղերի միջոցով անցկացրեցին հիասքանչ և անմոռանալի ժամանց` միաժամանակ սովորելով ծննդյան տոնակատարության լիարժեք անցկացման հետաքրքիր եղանակներ:   Տեսնել ավելին  ...

   
2016թ. նոյեմբերի 4-ին Գյումրու ԵՆԿ ՀԿ-ում տեղի ունեցավ կազմակերպության 2014-2015 թթ. երկամյա հաշվետվության ներկայացումը, ինչպես նաև նոր վեբկայքի շնորհանդեսը: Հանդիպման առաջին մասում ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը ներկայացրեց կազմակերպության երկու տարիների գործունեությունը, իրականացված ծրագրերն, իսկ ֆինանսների ղեկավար Լիանա Հակոբյանը ներկայացրեց ֆինանսական հաշվետվությունը: Այնուհետ տեղի ունեցավ նոր վեբկայքի շնորհանդեսը, որի ժամանակ հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Սարգսյանը ներկայացրեց կայքի նոր կառուցվածքն ու ընձեռած հնարավորությունները: Հաջորդիվ տեղի ունեցավ հյուրասիրություն, որի ժամանակ բոլոր հյուրերն առիթ ունեցան ոչ-ֆորմալ միջավայրում միմյանց հետ շփվելու և հաճելի ժամանակ անցկացնելու:       Տեսնել ավելին...


Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է պատասխանատու, աշխույժ և նորարար երիտասարդի՝ հանրային կապերի պատասխանատուի օգնականի պաշտոնի ⁄կանավորական աշխատանքի համար: Անվանումը՝ ԵՆԿ սոցկայքի վարման պատասխանատու Անհրաժեշտ որակավորումներն են ՝ - տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչի հմուտ կիրառում - սոցկայքերի (Facebook, Twitter, Linkdin, Instagram) օգտագործման և վարման հմտություններ - Wordpress բլոգային հարթակում աշխատանքի փորձ (ցանկալի է) - Phtoshop CS ծրագրի տիրապետում (ցանկալի է) -Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն -Թիմում աշխատելու հմտություններ -Համապատասխան ոլորտում փորձը նախընտրելի է: Եթե հետաքրքրեց, ապա շտապեք ուղարկել ձեր ինքնակենսագրականը yic@yic.am էլ. հասցեին...