ԵՆԿ երկամյա հաշվետվության ներկայացում և նոր վեբկայքի շնորհանդես

2016թ. նոյեմբերի 4-ին Գյումրու ԵՆԿ ՀԿ-ում տեղի ունեցավ կազմակերպության 2014-2015 թթ. երկամյա հաշվետվության ներկայացումը, ինչպես նաև նոր վեբկայքի շնորհանդեսը: Հանդիպման առաջին մասում ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը ներկայացրեց կազմակերպության երկու տարիների գործունեությունը, իրականացված ծրագրերն, իսկ ֆինանսների ղեկավար Լիանա Հակոբյանը ներկայացրեց ֆինանսական հաշվետվությունը: Այնուհետ տեղի ունեցավ նոր վեբկայքի շնորհանդեսը, որի ժամանակ հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Սարգսյանը ներկայացրեց կայքի նոր կառուցվածքն ու ընձեռած հնարավորությունները: Հաջորդիվ տեղի ունեցավ հյուրասիրություն, որի ժամանակ բոլոր հյուրերն առիթ ունեցան ոչ-ֆորմալ միջավայրում միմյանց հետ շփվելու և հաճելի ժամանակ անցկացնելու:

Տեսնել ավելին

 

Biannual report 2014-2015 1p 11p 17p