12
Ես այն երջանիկն եմ, որն ընտրվեց այս 10 ամիսները Եվրոպական կամավորական ծառայությունը Սվելգենում կատարելու համար: Լինելով փոքր բնակավայր՝ ընդամենը մոտ 1200 բնակչությամբ, այն հնարավորություն տվեց ինձ ավելի արագ ինտեգրվելու նորվեգական մշակույթին, ապրելակերպին և սովորույթներին: Իսկ կամավորական աշխատանքը, որը հիմնականում կապված է դպրոցականների հետ, շատ լայն հնարավորություն է տալիս լինելու ստեղծարար: Համատեղելով Նորվեգիայի հիասքանչ բնությունը, օգնելուն մշտապես պատրաստ մարդկանց և աշխատանքի բնույթը, որն ինձ համար աշխատանքը որպես զբաղմունք և հոբբի դիտելու օրինակ է, կարծում եմ որ այս 10 ամիսները հետագայում կմնան որպես վառ հիշողություն և կարիերայի շատ կարևոր սկիզբ։...


____________-________________
Ուզում եմ մի փոքր խոսել կամավորական ծրագրիս մասին, որն իրականացնրի Իտալիայում, Սիցիլիայի Աչիռեալե կոչվող մի փոքր քաղաքում։ Սիցիլիայում ամեն ինչ տաք է, սնունդը, մարդիկ, մթնոլորտը… Բայց խնդիրներ էլ կային, ու քիչ չէին … Ծրագիրս մշակութային էր, խաղում էի թատրոնում, թատրոնն ինձ շատ բան է տալիս, օգնում եմ բազում մշակութային միջոցառումների իրականացմանը, ինքս ղեկավարում եմ լուսանկարչության խմբակը տեղացիների և փախստականների հետ, նաև սկսել եմ ռուսերենի դասընթաց սկսնակների համար։ Օրերս սկզբում մի քիչ պարապ էին անցնում, բայց վերջերս արդեն լեցուն էին։ Շատ տպավորիչ ճարտարապետություն ունի Իտալիան, գումարած բնությունը։ Կկարոտեմ հաստատ։ Սիցիլիայում ապրող հայերի չեմ հանդիպել։ Հայի կարոտ էի, կհասկանան ոմանք ինձ, շատ քաղցր ենք մենք, շատ քաղցր, չնայած այստեղ ժողովրդական լեզվով ասած «ջիգյա...

 
am