14068222_1257076827659084_7851863776068294277_n
Օգոստոսի 27-ին Գյումրու կենտրոնական այգում տեղի ունեցավ ոչ-ֆորմալ հանդիպում երիտասարդների միջազգային օրվա միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում ներգրավված կամավորների հետ: Կամավորները կիսվեցին իրենց տպավորություններով, հանդես եկան նոր առաջարկներով։ Հանդիպման վերջում Գյումրու ԵՆԿ ՀԿ-ի կողմից կամավորներին հանձնվեցին շնորհակալագրեր` երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջացառումների կազմակերպչական աշխատանքներում ակտիվ մասնակցության և ցուցաբերած աջակցության համար:     Տեսնել ավելին  ...


13423872_1201288436571257_3380086255849149820_n
2016թ. հունիսի 16-ին ԵՆԿ ՀԿ-ում տեղի ունեցավ «Եվրոպական կամավորական ծառայության» միջազգային կամավորներ Կիրստինե Կնուձենի (Դանիա) և Սեբաստիան Ռիխլովսկու (Գերմանիա) հրաժեշտի միջոցառումը, որի ընթացքում կամավորներին հանձնվեցին շնորհակալագրեր՝ կազմակերպության գործունեության մեջ իրենց ներդրած ավանդի համար, ինչպես նաև հուշ-շնորհակալագրեր` անձնային որակների բնութագրմամբ և գնահատանքով: Միջոցառման ոչ ֆորմալ հատվածում կամավորներն արդեն կիսվեցին Հայաստանի մասին իրենց տպավորություններով, ձեռք բերած փորձով և լավագույն հուշերով:      Տեսնել ավելին    ...


13139357_1176435255723242_549977138268375827_n
2016թ. Մայիսի 8-ին Գյումրու կենտրոնական այգում տեղի ունեցավ Գյումրու ԵՆԿ ՀԿ միջազգային կամավոր Կիրստինե Կնուձենի նախաձեռնած «Կենդանի գրադարանը», որի ընթացքում մասնակիցները տարբեր ազգերի՝ հայ, հնդիկ, եզդի, թուրք, ամերիկացի «Կենդանի գրքերի» միջոցով հնարավորություն ունեցան ծանոթանալու վերը նշված երկրներում առկա կարծրատիպերին ու նախապաշարմունքներին, քննարկելու այդ կարծրատիպերի հետևանքներն և դրանց լուծման հնարավոր ուղիները:     Տեսնել ավելին...


13394079_1200441169989317_1879092965741366059_n
 2016 թ.հունիսի 12-ին տեղի ունեցավ ԵՆԿ անդամների հանդիպումը, որին այս անգամ ներկա էին նաև կազմակերպության գործունեության մեջ ակտիվորեն ներգրավված շահառուներ: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ կազմակերպության նախագահի, միջազգային խորհրդի և վերստուգիչի գործունեության կիսամյակային հաշվետվության ներկայացում, որից հետո անդամներն ու շահառուներն հնարավորություն ունեցան տեղեկանալու կազմակերպության ընթացիկ և ապագա ծրագրերի մասին: Հանդիպման ֆորմալ մասն ավարտվեց կազմակերպության նոր անդամներին անդամության քարտերի հանձմամբ, որից հետո հանդիպումը շարունակվեց ոչ ֆորմալ միջավայրում՝ հնարավորություն տալով կազմակերպության անդամներին, շահառուներին և աշխատակազմի անդամներին միմյանց հետ հաղորդակցվելու և հաճելի ժամանակ անցկացնելու։          Տեսնել ավելին...


13001240_1162789197087848_1872716189201705550_n
2016թ Մարտի 30-ից ապրիլի 2-ը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջազգային կամավոր Կիրստինե Կնուձենը Շիրակի մարզային գրադարանում դպրոցականների համար անցկացրեց Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան և նրա հեքիաթներին նվիրված միջոցառումների շարք։ Միջոցառումների ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան մանրամասն տեղեկանալ գրողի կյանքի, ստեղծագործական ուղու մասին: Մասնակիցները նաև ունկնդիր եղան Անդերսենի հեքիաթներից մեկին, դիտեցին մուլտֆիլմ, որից հետո պատկերավոր կերպով հեքիաթը թղթին հանձնեցին նկարչության միջոցով:       Տեսնել ավելին...