Մայիսի 3, 2016

«Կենդանի գրադարան»

Մայիսի 8-ին, ժամը 13:00-16:00-ն Գյումրու կենտրոնական այգում տեղի կունենա Գյումրու ԵՆԿ ՀԿ-ի նախաձեռնած «Կենդանի գրադարան» ծրագիրը, որի նպատակն է խթանել երկխոսությունը, նվազեցնել նախապաշարմունքները եւ խրախուսել փոխըմբռնումը մարդկանց միջև:

«Կենդանի գրադարանում» դուք գրքերի փոխարեն ընտրում եք մարդկանց, լսում նրանց պատմությունն ու երկխոսության միջոցով ստանում հարց ու պատասխան: Իսկ գրքերն այն մարդիկ են, ովքեր նախապաշարմունենքերի և կարծրատիպերի մասին ունեն իրենց սեփական պատմությունները;

Գրքի նման, մարդիկ միմյանցից կարող են սովորել, տեղեկանալ և ստանալ հարցերի պատասխաններ` զրույցի միջոցով, քանզի մենք կարծում ենք, որ դա միմյանց ավելի լավ հասկանալու լավագույն միջոցն է:

«Կենդանի գրադարան»-ը վարում է Գյումրու ԵՆԿ ՀԿ միջազգային կամավոր Կիրստինե Կնուձենը:

Սպասում ենք բոլորիդ մեր բացօթյա հանդիպմանը` միասին կիսվելու, զրուցելու և միմյանց համար լավագույն գրքի օրինակ հանդիսանալու համար: