13315757_1197721263594641_4629320624291160607_n
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի բուհ գործատու համագործակցության կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Հմուտ և մրցունակ երիտասարդ» խորագիրը կրող ծրագիրը: Ծրագրի նպատակն է՝ նպաստել ուսանողների` աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը` անհատական և աշխատանքային հմտությունների զարգացման միջոցով: Ծրագրին մասնակցում են Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի բակալավր 4-րդ և մագիստրատուրա 1-ին կուրսերի թվով 25 ուսանողներ: * Ծրագիրն իրականացվում է «Գյումրին 2016 թվականի երիտատասարդական մայրաքաղաք»-ի շրաջանակներում, ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ:    Տեսնել ավելին Ցայգ ՀԸ անդրադարձը ԳՊՄԻ առաջին ստուդիայի անդրադարձը...


12803017_1125099677523467_1228314908221973489_n
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Հայակական Կարիտաս » ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ իրականացրեց «Մարզային արշավ ընդդեմ անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի » ծրագիրը: Ծրագրի շրջանակներում անցկացվեց դասընթացավարների դասընթաց, որին մասնակցություն ցուցաբերեցին Շիրակի մարզի 8 երիտասարդներ, ովքեր համապատասխան հմտություններ և գիտելիքներ ստանալուց հետո, ներգավվեցին «Մարզային արշավ ընդդեմ անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի» ծրագրում՝ որպես կրտսեր դասընթացավարներ մարզի 28 ուսումնական հաստատություններում անցկացված «Անօրինական միգրացիա և թրաֆիքինգ » թեմայով դասընթացներում: Ինչպես նաև, անցկացվեց հետազոտություն, որն ուղղված էր Շիրակի մարզում միգրացիա և թրաֆիքինգ թեմաների շուրջ բնակչության հետաքրքրվածության մակարդակի պարզմանը և տենդենցների բացահայտմանը. Այն իր ...


Life after mobility
Երբ. մայիսի 15-22, 2016 Որտեղ. Գյումրի, Շիրակի մարզ Նպատակ. բարելավել ոչ-ֆորմալ կրթության շրջանակներում իրականացվող շարժունակության ծրագրերի որակը և ուժեղացնել նմանատիպ ծրագրերի ազդեցությունը երիտասարդների աշխատունակության բարձրացման վրա՝ երիտասարդ առաջնորդներին ու մենթորներին գործիքներ ու հմտություններ փոխանցելու միջոցով։ Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Գերմանիայի “Kultur Aktiv” e.V. կազմակերպության հետ համատեղ մայիսի 15-ից 22-ը Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Գյումրիում հյուրընկալեց “Life after mobility projects” միջազգային դասընթաց։ Ծրագրին մասնակցեցին 28 ներկայացուցիչներ Հայաստանից, Բելառուսից, Գերմանիայից, Վրաստանից, Իտալիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից և Ուկրաինայից։         ...

 
Մայիսի 8-ին, ժամը 13:00-16:00-ն Գյումրու կենտրոնական այգում տեղի կունենա Գյումրու ԵՆԿ ՀԿ-ի նախաձեռնած «Կենդանի գրադարան» ծրագիրը, որի նպատակն է խթանել երկխոսությունը, նվազեցնել նախապաշարմունքները եւ խրախուսել փոխըմբռնումը մարդկանց միջև: «Կենդանի գրադարանում» դուք գրքերի փոխարեն ընտրում եք մարդկանց, լսում նրանց պատմությունն ու երկխոսության միջոցով ստանում հարց ու պատասխան: Իսկ գրքերն այն մարդիկ են, ովքեր նախապաշարմունենքերի և կարծրատիպերի մասին ունեն իրենց սեփական պատմությունները; Գրքի նման, մարդիկ միմյանցից կարող են սովորել, տեղեկանալ և ստանալ հարցերի պատասխաններ` զրույցի միջոցով, քանզի մենք կարծում ենք, որ դա միմյանց ավելի լավ հասկանալու լավագույն միջոցն է: «Կենդանի գրադարան»-ը վարում է Գյումրու ԵՆԿ ՀԿ միջազգային կամավոր Կիրստինե Կնուձենը: Սպասում ենք բոլոր...


pargev
Մարտի 31-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Գյումրին 2016թ.-ի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի բացման արարողությունը, որի ընթացքում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից արժանացավ շնորհակալագրի` շարունակական և արդյունավետ համագործակցության համար:...