Մարտի 3, 2016

«Հմուտ և մրցունակ երիտասարդ»

Հարգելի՛ ԳՊՄԻ-ի ուսանող,
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի բուհ գործատու համագործակցության կենտրոնը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Հմուտ և մրցունակ երիտասարդ» խորագիրը կրող ծրագիրը: Ծրագրի նպատակն է նպաստել ուսանողների` աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը` անհատական և աշխատանքային հմտությունների զարգացման միջոցով:
Ի՞ՆՉ. Ծրագրի շրջանակներում անցկացվելու են թեմատիկ 13 դասընթաց-հանդիպումներ հետևյալ թեմաներով`
• Կարիերայի և առաջխաղացման հնարավորություններ
• Աշխատաշուկան և գործատուի պահանջները
• Կրթությունից դեպի աշխատաշուկա
• Ինքնակենսագրականի մշակում
• Աշխատանքային հարցազրույց
• Կոնֆլիկտների հաղթահարումը և բանակցությունների վարման հմտություններ
• Առաջնորդության հմտություններ
• Հռետորական վարպետություն, խոսքի էթիկա
• Ֆասիլիտացիայի իրականացման հմտություններ
• Ծրագրի գործարկում և կառավարում
• Էլեկտրոնային գրագիտություն
• Թիմային աշխատանք
• Միջմշակութային հաղորդակցում
Ե՞ՐԲ. Դասընթացը տեղի է ունենալու մայիսի 1-ից հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում (շաբաթական 2 հանդիպում՝ օրվա երկրորդ կեսին):
Ո՞Վ. Դասընթացին կարող են մասնակցել բակալավր 4-րդ և մագիստրատուրա 1-ին կուրսերի հետաքրքրված ուսանողները, ովքեր հետաքրքրված են և պատրաստակամ մասնակցելու ծրագրի ողջ ընթացքին:
ԻՆՉՊԵ՞Ս. Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել բուհ-գործատու համագործակցության կենտրոնում /վարչական մաս, Ե2-5 սենյակ/: Գրանցվելու վերջնաժամկետն է ապրիլի 30-ը։
Մասնակցության տեղերը խիստ սահմանափակ են:
Դասընթացի բոլոր թեմաներն ավարտած մասնակիցներին տրվելու է մասնակցության վկայական:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ։