Նոյեմբերի 3, 2015

Տեղեկատվական օր

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մշտապես գնահատել և գնահատում է երիտասարդների ներգրավվածությունը կազմակերպության տարբեր նախաձեռնություններում ՝ կարևորելով նաև տեղեկատվության տրամադրումը կազմակերպության գործունեության մասին: Այդ իսկ պատճառով ԵՆԿ ՀԿ-ն պարբերաբար կազմակեպում է տեղակատվական օրեր՝ ծանոթացնելով ցանկացողներին կազմակերպության գործունեությանը: 
Նոյեմբերի 1-ին  տեղի ունեցավ հերթական տեղեկատվական օրը  բոլոր շահառուների և այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են կազմակերպության գործունեությամբ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց ընդհանուր կազմակերպությունը, նրա ստեղծման պատմությունը, ինչպես նաև խոսվեց ԵՆԿ-ի իրականացրած և իրականացվելիք ծրագրերի մասին: 
Այդ օրը նաև ԵՆԿ-ի նոր անդամները ստացան իրենց անդամության քարտերը:

Տեսնել ավելին