Երբ. Նոյեմբերի 8-15, 2015 Ոտեղ. Թորոս, Շիրակի մարզ Նպատակ. Խթանել երիտասարդների աշխատունակության բարձրացմանը` օգտագործելով կամավորությունը որպես ուսուցողական մեխանիզմ: Այն կպատրաստի վերջիններիս աշխատանքային շուկայի համար կամավորության մի շարք գործողությունների միջոցով: Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Գերմանիայի "Fairbund e.V." կազմակերպության հետ համատեղ նոյեմբերի 8-15-ը հյուրընկալում է յոթօրյա միջազգային դասընթաց, որը իրականացվում է Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում: Ծրագրին մասնակցում են Հայաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Բելառուսից, Վրաստանից և Ուկրաինայից ժամանած 30 երիտասարդներ:      Տեսնել ավելին...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մշտապես գնահատել և գնահատում է երիտասարդների ներգրավվածությունը կազմակերպության տարբեր նախաձեռնություններում ՝ կարևորելով նաև տեղեկատվության տրամադրումը կազմակերպության գործունեության մասին: Այդ իսկ պատճառով ԵՆԿ ՀԿ-ն պարբերաբար կազմակեպում է տեղակատվական օրեր՝ ծանոթացնելով ցանկացողներին կազմակերպության գործունեությանը:  Նոյեմբերի 1-ին  տեղի ունեցավ հերթական տեղեկատվական օրը  բոլոր շահառուների և այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են կազմակերպության գործունեությամբ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ընդհանուր կազմակերպությունը, նրա ստեղծման պատմությունը, ինչպես նաև խոսվեց ԵՆԿ-ի իրականացրած և իրականացվելիք ծրագրերի մասին:  Այդ օրը նաև ԵՆԿ-ի նոր անդամները ստացան իրենց անդամության քարտերը: Տեսնել ավելին  ...