Հունիսի 17, 2015

*Երիտասարդական փոխանակման ծրագիր Սլովակիայում*

            

Անվանումը՝ “Hatchet II”
Վայրը՝ Կոշիցե, Սլովակիա
Օրերը՝ սեպտեմբերի 19-28, 2015

Ծրագիրը նվիրված է լինելու Եվրոպայում և նրան հարակից տարածաշրջանում խաղաղության և հանդուրժողականության հարցերին, որոնք կքննարկվեն մասնակից երիտասարդների հետ, ովքեր կարևորում են դրանք:  Այդ 8 օրերի ընթացքում 50-ից ավելի երիտասարդներ կհամախմբվեն Սլովակիայում կիսելու խաղաղության և հանդուրժողականության գաղափարներ և քննարկելու եվրոպական վերջին իրադարձությունները: Ծրագրի ընթացքում կլինեն պատերազմի լուսանկարների ցուցադրում, ինչպես նաև մասնակից երիտասարդները կկիսեն իրենց անձնական զգացմունքները տարբեր ժամանակներում տեղի ունեցած պատերազմների շուրջ: Ավելին, առանձնակի կքննարկվեն վերջերս այդքան գործածված Եվրոմայդանը և այսպես կոչված Իսլամական պետությունը:

Այս ամենի նպատակն է տարածել և լսելի դարձնել եվրոպական և հարևան երկրների երիտասարդների խոսքը Հայաստանից, Վրաստանից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Թուրքիայից և Ուկրաինայից:

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է: 

Դիմելու վերջնաժամկետն է ս/թ հունիսի 25-ը, ժ. 15:00-ն:

Հավելյալ հարցերի համար կարող եք  դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ.  հասցեով: 

*Մասնակիցները պետք է լինեն 18-30 տարեկան:

Դիմել ծրագրին

Ծրագրի տեղեկատուն կարող եք ներբեռնել այստեղից՝