Մայիսի 26, 2015

«Գյումրու երիտասարդության իրավիճակի վերլուծություն» զեկույցի շնորհանդես և ասուլիս

2015թ. մայիսի 26-ին՝ ժամը 14:00-ին, Գյումրու «Բեռլին Արթ» հյուրանոցում (Հաղթանակի պող. 25) տեղի կունենա «Գյումրու երիտասարդության իրավիճակի վերլուծություն» հետազոտական զեկույցի շնորհանդես և մամուլի ասուլիս:

Հայաստանի երիտասարդական ոլորտի պատմության մեջ առաջին անգամ Գյումրիում անցկացվել է համապարփակ հետազոտություն համայնքային երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունների բացահայտման համար:

Զեկույցն ամփոփում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Գյումրու երիտասարդական խորհուրդ» փորձագիտական խմբի համագործակցությամբ իրականացրած «Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում» ծրագրի շրջանակներում անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:

Զեկույցում՝

  • ներկայացված են հարցումների, ֆոկուս խմբերի և հարցազրույցների տվյալներ և դրանց առաջնային վերլուծություններ
  • վեր են հանված Գյումրու երիտասարդական քաղաքականության գերակայությունները, երիտասարդական հիմնախնդիրներն ու հնարավորությունները,
  • ներկայացված են տեղական երիտասարդական քաղաքականության իրականացման մեխանիզմների վերաբերյալ մշակված առաջարկություններ:

    Աշխատանքը նախատեսված է ՀՀ կառավարուան համապատասխան գերատեսչությունների, Տեղական ինքնակառավարման մարմինների, երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդության խնդիրներով հետաքրքրված փորձագետների և անհատների համար:

Կոնտակտային անձ՝
ծրագրի համակարգող Մարիամ Ղարագյոզյան
Հեռ. (041) 02 10 14
Էլ. հասցե՝ gypd.coordinator@gmail.com

Հ. Գ. Միջոցառմամբ հետաքրքրված երևանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար նախատեսված է տրանսպորտ: Խնդրում ենք մինչև մայիսի 25-ը, ժամը 12:00 գրանցվել վերոնշյալ հեռախոսահամարով:

Հարգանքներով՝
ԳԵՔԶ հետազոտական ծրագրի թիմ