2015թ. մայիսի 26-ին՝ ժամը 14:00-ին, Գյումրու «Բեռլին Արթ» հյուրանոցում (Հաղթանակի պող. 25) տեղի կունենա «Գյումրու երիտասարդության իրավիճակի վերլուծություն» հետազոտական զեկույցի շնորհանդես և մամուլի ասուլիս:Հայաստանի երիտասարդական ոլորտի պատմության մեջ առաջին անգամ Գյումրիում անցկացվել է համապարփակ հետազոտություն համայնքային երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունների բացահայտման համար:Զեկույցն ամփոփում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Գյումրու երիտասարդական խորհուրդ» փորձագիտական խմբի համագործակցությամբ իրականացրած «Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում» ծրագրի շրջանակներում անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:Զեկույցում՝ներկայացված են հարցումների, ֆոկուս...