2015 թ. դեկտեմբերի 28-ին նշվեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գործունեության 7 ամյակը: Կազմակերպության համար նշանակալից այդ օրը շնորհակալագրեր հանձնվեցին ԵՆԿ անդամների, շահառուների և մենթորներին` կազմակերպության մեջ իրենց ներդրած ավանդի համար:   Տեսնել ավելին...


Երբ. Նոյեմբերի 8-15, 2015 Ոտեղ. Թորոս, Շիրակի մարզ Նպատակ. Խթանել երիտասարդների աշխատունակության բարձրացմանը` օգտագործելով կամավորությունը որպես ուսուցողական մեխանիզմ: Այն կպատրաստի վերջիններիս աշխատանքային շուկայի համար կամավորության մի շարք գործողությունների միջոցով: Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Գերմանիայի "Fairbund e.V." կազմակերպության հետ համատեղ նոյեմբերի 8-15-ը հյուրընկալում է յոթօրյա միջազգային դասընթաց, որը իրականացվում է Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում: Ծրագրին մասնակցում են Հայաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Բելառուսից, Վրաստանից և Ուկրաինայից ժամանած 30 երիտասարդներ:      Տեսնել ավելին...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մշտապես գնահատել և գնահատում է երիտասարդների ներգրավվածությունը կազմակերպության տարբեր նախաձեռնություններում ՝ կարևորելով նաև տեղեկատվության տրամադրումը կազմակերպության գործունեության մասին: Այդ իսկ պատճառով ԵՆԿ ՀԿ-ն պարբերաբար կազմակեպում է տեղակատվական օրեր՝ ծանոթացնելով ցանկացողներին կազմակերպության գործունեությանը:  Նոյեմբերի 1-ին  տեղի ունեցավ հերթական տեղեկատվական օրը  բոլոր շահառուների և այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են կազմակերպության գործունեությամբ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ընդհանուր կազմակերպությունը, նրա ստեղծման պատմությունը, ինչպես նաև խոսվեց ԵՆԿ-ի իրականացրած և իրականացվելիք ծրագրերի մասին:  Այդ օրը նաև ԵՆԿ-ի նոր անդամները ստացան իրենց անդամության քարտերը: Տեսնել ավելին  ...


        Անվանումը՝ “URA-You are Able 3” Վայրը՝  Թորոս, Հայաստան   Օրերը՝ նոյեմբերի 8-15,  2015 Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու  “URA-You are Able 3” միջազգային դասընթացին: Կամավորություն և աշխատունակություն թեմայով միջազգային դասընթացի նպատակն է խթանել երիտասարդների աշխատունակության բարձրացումը` օգտագործելով կամավորությունը որպես ուսուցողական մեխանիզմ: Այն կպատրաստի վերջիններիս աշխատանքային շուկայի համար` կամավորության մի շարք գործողությունների միջոցով: Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է: *Մասնակիցները պետք է լինեն առնվազն 18 տարեկան: Դիմելու վերջնաժամկետն է ս/թ նոյեմբերի 4-ը, ժ. 17:00-ն: Հավելյալ հարցերի համար կարող եք  դիմել Գայանե Առաքելյանին gayane.arakelyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ...


Երբ. Հոկտեմբերի 20-27, 2015 Որտեղ. Թորոս, Շիրակի մարզ Նպատակ. Երիտասարդական աշխատողներին տալ հմտություններ, որոնք անհրաժեշտ են երիտասարդական աշխատանքում կոնֆլիկտների հանգուցալուծման ժամանակ կառուցողական և համակարգված մոտեցում ցուցաբերելու համար: Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Չեխիայի "The Globe" կազմակերպության հետ համատեղ հոկտեմբերի 20-ից հոկտեմբերի 27-ը հյուրընկալեց յոթօրյա միջազգային դասընթաց, որը իրականացվում է Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը նախատեսված էր երիտասարդ առաջնորդների, երիտասարդական ոլորտի աշխատողների համար, ովքեր աշխատում են անմիջապես երիտասարդների հետ և ցանկանում են զարգացնել իրենց կարողությունները անհատական երիտասարդական աշխատանքում և ստեղծել միջազգային համագործակցություն երիտա...


  Երբ. Հոկտեմբերի 6-13, 2015 Որտեղ. Թորոս, Շիրակի մարզ Նպատակ. Խթանել համագործակցությունն Եվրոպական կամավորական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների միջև՝ բարելավելով վերջինիս որակն ու ապահովելով նորարարական մոտեցումները փորձի փոխանակման միջոցով Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն  հյուրընկալեց յոթօրյա միջազգային սեմինար, որը իրականացվեց Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում։ Ծրագրին մասնակցում էին Հայաստանից, Գերմանիայից, Մոլդովայից, Իսպանիայից, Ավստրիայից, Հունաստանից, Պորտուգալիայից, Իտալիայից ժամանած Եվրոպական կամավորական ծառայության ծրագրերում ներգրավված 28 համակարգող, ովքեր յոթօրյա սեմինարի արդյունքում ձեռք բերեցին հմտություններ` ապահովելու որակյալ ԵԿԾ ծրագրեր հյուրընկալող կազմակերպությունների ...

 
Սեպտեմբերի 19-ին ԵՆԿ ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ երիտասարդների միջազգային օրվան նվիրված` «Երիտասարդական քաղաք» խորագիրը կրող միջոցառմանը ներգրավված կամավորների շնորհակալագրերի հանձնումը:ԵՆԿ ՀԿ-ն բարձր է գնահատում կամավորների ակտիվ ներգրավվածությունը և շնորհակալություն է հայտնում բոլոր այն անձանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան միջոցառման կազմակերպչական հարցերում: ...


    Title: “ New Qualities - Better Results ”Place: Toros, ArmeniaDates: 20-27 October, 2015The Training Course is designed for Youth Workers and Youth Leaders who are directly working with groups of young people and want to develop their individual skills and create an international cooperation in youth work. International training course on conflict management in youth work aims at enabling the youth workers to demonstrate a more constructive and systematic approach when dealing with conflicts in youth work.The deadline for applications is October 7th, 2015, by 12:00. *Applicants should be at least 18 years old. Should you have additional questions, please contact Gayane Arakelyan at gayane.arakelyan@yic.am or call the YIC office...


    Անվանումը՝ “New Qualities - Better Results”Վայրը՝  Թորոս, Հայաստան  Օրերը՝ հոկտեմբերի 20-27,  2015Ծրագիրը նախատեսված է երիտասարդ առաջնորդների, երիտասարդական ոլորտի աշխատողների համար, ովքեր աշխատում են անմիջապես երիտասարդների հետ և  ցանկանում են զարգացնել իրենց կարողությունները անհատական երիտասարդական աշխատանքում և ստեղծել միջազգային համագործակցություն երիտասարդական` աշխատանքի ոլորտում: «Կոնֆլիկտների հաղթահարումը երիտասարդական աշխատանքում»թեմայով միջազգային դասընթացի նպատակն է երիտասարդական աշխատողներին տալ հմտություններ, որոնք անհրաժեշտ են երիտասարդական աշխատանքում կոնֆլիկտների հանգուցալուծման ժամանակ կառուցողական և համակարգված մոտեցում ցուցաբերելու համար: Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է:&...