Stranger-Festival-1-1024x682
Երբ. Սեպտեմբեր5 - 12, 2009թ. Նպատակ. Նպաստել միջմշակութային երկխոսությանը և տարածել բազմամշակույթ հասկացությունը Գյումրու պատանիների միջև: Նկարագրություն. 7-օրյա փառատոնի ընթացքում Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայում ցուցադրվեցին ամբողջ աշխարհի երիտասարդների կողմից պատրաստած հազարավոր տեսահոլովականերից լավագույնները: Ընտրված տեսահոլովակները իրենցից ներկայացնում էին երիտասարդների երազանքների, մտավախությունների և մեզանից յուրաքանչյուրին ուղղված հարցերի լավագույն պատկերում: Աշխարհի տարբեր ծայրերից ընտրված տեսահոլովակները մի սերունդ բնութագրող դրվագներ էին:Ծրագրի 7 օրերի ընթացքում ցուցահանդեսը հյուրընկալեց 160 – 175 այցելուների: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությամբ:   ...

  
10170774_773739125992859_3280878214295514589_n
Երբ. Մայիս 24 – 31, 2014 Որտեղ. Աղվերան, Կոտայքի մարզ Նպատակ. Նպաստել երիտասարադական ոլորտի աշխատողների` երիտասարդների աշխատունակության բարձրացմանը նպաստող գիտելիքների ձեռքբերմանը և փորձի փոխանակմանը: Նկարագրություն. «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն,Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում,Աղվերանում հյուրընկալեց  միջազգային դասընթաց:  Փորձառու դասավանդողների և փորձագետների շնորհիվ մասնակիցներին տրամադրվեց գիտելիքներ և հմտություններ`կապելու գործազուրկ երիտասարդներին աշխատաշուկայի հետ: Դասընթացը մասնակիցներին ընձեռեց հնարավորություն բացահայտելու տարբեր իրականություններ գործազրկության իրավիճակի հետ կապված, և միմյանց հետ կիսելու երիտասարդական աշխատունակության հնարավորությունների մասին տարբեր տեղեկատվություններ: Մասնակի...


1173731_739740746059364_2037267569_n
Երբ. Մարտ 18 – 25, 2014 Որտեղ. Փամբակ, Լոռու մարզ Նպատակ. Նպաստել երիտասարդների աշխատունակության բարձրացմանը` աշխատանքային և հաղորդակցության հմտությունների փոխանցման միջոցով: Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն,Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում,Փամբակում հյուրընկալեց ութօրյա միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիր: Փոխանակման ծրագրի ընթացքում մասնակիցները իրենց երկրների պատվիրակության ղեկավարների աջակցությամբ կազմակերպեցին աշխատանքային հանդիպումներ առաջնորդություն, ժողովրդավարություն, կոնֆլիկտների հաղթահարում, բանակցությունների վարում, միջմշակությաին տեղեկացվածություն, ինքնակենսագրական (CV), աշխատանքային հարցազրույց, մոտիվացոին նամակ թեմաներով, ինչպես նաև հրավիրված փորձագետի աջակցությամբ մ...


1558585_715685088464930_696354751_n
Երբ. Հունվար 24 – 30, 2014 Որտեղ. Աղվերան, Կոտայքի մարզ Նպատակ. Զարգացնել երիտասարդական ոլորտի աշխատակիցների հմտությունները երիտասարդներին` երիտասարդական քաղաքականության գործընթացում ներգրավելու և նրանց ակտիվ մասնակցությունը խրախուսելու համար: Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում,Աղվերանում հյուրընկալեց միջազգային դասընթաց: Դասընթացքի ընթացքում մասնակիցներն հնարավորություն ունեցան զարգացնել իրենց գիտելիքները երիտասարդական քաղաքականության վերաբերյալ, ծանոթանալ երիտասարդական քաղաքականությանը վերաբերվող ընդհանուր դրույթներին, ձեռք բերել հմտություններ և ծանոթանալ տարբեր մեխանիզմների` որոշումների կայացման և տեղական մակարդակում երիտասարդական քաղաքականության մշակման...