Western-Peak-of-Aragats-1-1024x768
Երբ. Սեպտեմբեր 18, 2011Նկարագրություն. Արագածի արմ. գագաթ՝ 4080 մ: Այս մեկն ավելի դժվարությամբ բարձրացանք, քանի որ ավելի բարձր էր և դժվարաանց: Այս անգամ խումբը բաղկացած էր 56 հոգուց, որոնցից սակայն 30-ը կարողացան հասնել գագաթ: Մենք քայլեցինք մոտավորապես 30 կմ և հասանք մինչև 4080 մ բարձրության: Մասնակիցները տպավորված էին իրենց առջև բացվող տեսարանով:Տեսնել ավելին  ...


Let-Aregak-Shine-Brighter-1
Երբ. Հունվար 16 – 17, 2011Նկարագրություն. Ծրագիրը իրականացվեց Ենկ անդամ Վալյա Մարտիրոսյանի նախաձեռնությամբ հաշմանդամ երեխաների «Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնում «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, «IREX» միջազգային կազմակերպության և «Հայկական Կարիտասի» աջակցությամբ: Նախագծի հիմնական նպատակն էր ստեղծել բնական միջավայր, որը խթանելու էր մանուկների զարգացմանը, քանի որ նրանց ուսուցման հիմնական աղբյուր հանդիսանում են զգայարանները: Նախագիծը նպատակ ուներ նաև միասին խմբավորելու երեխաներին, իրենց ծնողներին, կենտրոնի աշխատակազմին և տեղական ու միջազգային կամավորներին: Համատեղ աշխատանքև բակում՝ մարգագետնի սերմեր ցանելու և պատերը նկարազարդելու միջոցով, հնարավորություն ստեղծեցին երեկաների ինտեգրման համար: Տեսնել ավելին  ...


Southern-Peak-of-Aragats-1
Երբ. Սեպտեմբեր 21, 2010Նկարագրություն. Արագածի հվ. գագաթ՝ 3879 մ: Նախաձեռնությունը ԵՆԿ անդամ Գետեոն Սիմոնյանինն էր: Շուրջ 34 երիտասարդներով նվաճեցինք այս գագաթը և բոլորիս համար էլ դա առաջին այդպիսի բարձունքն էր: Ամենատպավորիչը գագաթից բացվող տեսարանն էր, որտեղից երևում էին Արագածի մյուս երեք գագաթներն ու խառնարանները: Օրը պատահական չէր ընտրված՝ ՀՀ Անկախության օրը, որի առթիվ ներգրավեցինք գագաթ բարձրացած այլ արշավային խմբերի և պարեցինք ավանդական քոչարին:Տեսնել ավելին  ...


First-Flash-Mob-in-Gyumri-1-1024x611
Երբ. Հուլիս 26, 2010Նկարագրություն. 2010թ. հուլիսի 26-ին, Գյումրիի թատերական հրապարակում ԵՆԿ ՀԿ-ի կողմից իրականացվեց «Ինչ կարող ես անել ԴՈւ Գյումրիի երիտասարդների կյանքն ավելի հետաքրքրիր դարձնելու համար» խորագիրը կրող ֆլեշ-մոբը, որն առաջինն էր Գյումրիում:Ֆլեշ-մոբի նպատակն էր, համախմբել Գյուրիի ակտիվ երիտասարդներին, նրանց հետ համատեղ փորձել ուրվագծել գործողությունների ցանկ, որոնց իրականացման շնորհիվ երիտասարդների կյանքն հնարավոր կլինի ավելի հետաքրքիր դարձնել: Հետագայում այդ գաղափարների այն մասը, որն առնչվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի առաքելությանը, տեղ կգտնի ՀԿ տարեկան աշխատանքային պլանի մեջ: Բացի այդ, արդյունքները կհանրայնացվեն, և բոլոր շահագրգիռ կողմերը, տեսնելով դրանք, կկարողանան իրենց գործունեությունը համապատասխանեցնել երիտասարդների իր...


Halloween-Party-1-1024x680
Երբ. Հոկտեմբեր 28, 2010Նկարագրություն. 2010թ. հոկտեմբերի 28-ին ԵՆԿ-ում տեղի ունեցավ Հելլոուիին երեկո` Խաղաղության կորպուսի կամավոր Ամանդա Պասկալի նախաձեռնությամբ:Երեկոյին մասնակցելու պարտադիր պայմաններից էր ինչ-որ կերպար ներկայացնելը, որը կհամապատասխաներ միջոցառման թեմային:Կազմակերպվել էին բազմաթիվ խաղեր, անակնկալներ, պարեր ու հյուրասիրություն:Միջոցառմանը մասնակցում էին բացառապես ԵՆԿ ՀԿ անդամները:Տեսնել ավելին  ...


YIC-Opening-Event-1-1024x743
Երբ. Դեկտեմբեր 12, 2009Նկարագրություն. 2008թ. դեկտեմբեր ամսից, որպես ոչ-ֆորմալ խումբ գործունեություն ծավալելուց հետո, 2009թ. սեպտեմբերի 22-ին պետականորեն գրանցվեց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը որպես հասարակական կազմակերպություն:Կազմակերպության հինգ հիմնադիր անդամների շարքերը համալրվեցին նոր աշխատակիցներով և կազմակերպությունը ձեռք բերեց գրասենյակային տարածք: Այս ամենը նշելու և կազմակերպության մասին հանրությանը իրազեկելու նպատակով դեկտեմբերի 12-ին, ԵՆԿ գրասենյակում իրականացվեց բացման արարողություն:Արարողության ընթացքում հիմնադիր անդամների կողմից ներկայացվեց կազմակերպության նախապատմությունը, իր առջև դրված նպատակն ու գործողությունները, ներկայացվեցին նկարներ` մինչև այժմ, որպես ոչ-ֆորմալ խումբ իրականացված ծրագրերից, անցկացվեցին խաղեր, որոնց նպատակն էր ներկան...


Poverty-exhibition-1-1024x680
Երբ. Դեկտեմբեր 2010թ. – Մարտ 2011թ.Նպատակ. Կենտրոնացնել հայ բնակչության ուշադրությունը երկրի աղքատության և աղքատության նվազեցման վրա՝ օտարերկրացիների և, հատկապես Հայաստանում հյուրընկալվող ԵԿԾ կամավորների տեսակետից: Այն նաև նպատակաուղղված էր ընդգծելու ԵԿԾ ծրագրերի տեղական ազդեցությունը և հայ երիտասարդների ներգրավվածությունը ԵԿԾ-ում: Նկարագրություն. Լուսանկարները ցուցադրվեցին շրջիկ ցուցահանդեսի շրջանակներում մի քանի քաղաքներում, այդ թվում` Գյումրիում, Դիլիջանում, Վարդենիսում, Վանաձորում, Երևանում, Գորիսում, Ստեփանավանում, յուրաքանչյուր քաղաքում կանգ առնելով մոտավորապես մի շաբաթ:“Աղքատությունը Եվրոպական Կամավորների Աչքերով” շրջիկ ցուցահանդեսը անցկացվեց Կարողություն և Զարգացում հանուն Քաղաքացիական Հասարակության ՀԿ-ի Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոն ՀԿ-ի, Դիլիջանի Եր...


You-are-able-media-1-1024x767
Երբ. Օգոստոս 2011թ. - Փետրվար 2012թ. Նպատակ.  Խթանել կամավորական աշխատանքը, երիտասարդների շրջանակներում կամավորական նախաձեռնողականությունն ու կամավորական աշխատանքի ճանաչումը տեղական եւ միջազգային մակարդակներում: Նկարագրություն. Դիմում հայտերի հիման վրա ընտրված 10 երիտասարդները, ովքեր անցան  լրագրողական արվեստի նախապատրաստական դասընթաց Ցայգ հեռուստաընկերությունում, պատրաստեցին և հանձնեցին հեռարձակման 10 հաղորդաշար հետևյալ բովանդակությամբ. - Երիտասարդական քաղաքացիական ակտիվություն. Հնարավորություններն ու խոչընդոտները, - Կամավորության էությունը. Կամավորությունը որպես երիտասարդական ակտիվության խրախուսման միջոց, - Կամավորության ընկալումը տեղական համայնքում եւ երիտասարդների շրջանակներում, - Կամավորության սոցիալ-մշակութային և քաղ...


Volunteering-in-Videos-1
Երբ. Հունիս - Օգոստոս, 2010թՆպատակ. Խթանել կամավորությունը որպես քաղաքացիների ակտիվ մասնակցությունը ապահովող միջոց , ինչպես նաև խրախուսել ԶԼՄ-ների կիրառումը որպես հասարակության կարծիքն արտահայտող նորարար միջոց: Նկարագրություն. Ծրագիրը կոչ արեց հայ անհատներին և կազմակերպություններին ոգեշնչվել և միմյանց օգնության ձեռք մեկնելով՝ ցույց տալ, թե ինչ են կարող անել ազգի ապագայի համար: Ըստ մեզ, այս հարցերը լուսաբանելու լավագույն միջոցն էր երիտասարդների կամավորության խնդրի վրա կետրոնացած` “Կամավորությունը Տեսաֆիլմերով” անվանումը կրող տեսահոլովակների առցանց մրցույթը: Մրցույթի նպատակն էր պարգևատրել երիտասարդի կողմից կամավորության խորագրով պատրաստած սիրողական տեսահոլովակները:Ծրագիրը նաև նպատակաուղղված էր երիտասարդների կողմից կամավորության ճանաչմանը, օգտագործելով մի միջոցր, որ...


Endless-Bazar-1-1003x1024
Երբ. Մայիս 19 – Հունիս 01, 2009 Նպատակ. Ծրագրի նպատակն էր նպաստել միջմշակութային երկխոսությանը և ներկայացնել հայ հասարակությանը Գերմանական ժամանակակից արվեստը` տարածելով բազմամշակույթ հասկացությունը Հայաստանի մարզերում մասնավորապես, Գյումրիում և Վանաձորում: Նկարագրություն.  Ծրագիրն իրականացվեց «Գերմանական շաբաթներ Հայսատանում» ծրագրի շրջանակներում:14 օրվա ընթացքում այն հյուրընկալեց մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ գերմանացի նկարիչ Հարալդ Շլութիգին: Ֆոտոլրագրողը ցանկություն հայտնեց Գյումրիում կազմակերպել ցուցահանդես, որի ընթացքում նա հնարավորություն կունենար ցուցադրել Աֆղանստանի Քաբուլ քաղաքում իր լուսանկարած ֆոտոնկարերը:Գերմանիայի դեսպանի և ԶԼՄ-ների նեկայությունը ցուցահադեսի բացմանը արդեն իսկ մեծ հաջողություն էր ծրագրի համար: Ծրագրի 14 օրը անցան հագ...