Երբ. Հունվար 24 – 30, 2014 Որտեղ. Աղվերան, Կոտայքի մարզ Նպատակ. Զարգացնել երիտասարդական ոլորտի աշխատակիցների հմտությունները երիտասարդներին` երիտասարդական քաղաքականության գործընթացում ներգրավելու և նրանց ակտիվ մասնակցությունը խրախուսելու համար: Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում,Աղվերանում հյուրընկալեց միջազգային դասընթաց: Դասընթացքի ընթացքում մասնակիցներն հնարավորություն ունեցան զարգացնել իրենց գիտելիքները երիտասարդական քաղաքականության վերաբերյալ, ծանոթանալ երիտասարդական քաղաքականությանը վերաբերվող ընդհանուր դրույթներին, ձեռք բերել հմտություններ և ծանոթանալ տարբեր մեխանիզմների` որոշումների կայացման և տեղական մակարդակում երիտասարդական քաղաքականության մշակման...