Projects-presentation-1-1024x341
Երբ. Նոյեմբեր 12, 2011Նկարարգրություն. 2011թ. նոյեմբերի 12-ին, ԵՆԿ ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ շնորհանդես միջազգային համագործակցային ծրագրերի մասին:ԵՆԿ ՀԿ այն անդամները, ովքեր 2011թվականի ընթացքում մասնակցել էին միջազգային ծրագրերի, մյուս բոլոր անդամներին` շնորհանդեսի միջոցով ներկայացրեցին ծրագրերը և այն հաջողությունները, որը ձեռք էին բերել ծրագրի մասնակցության ընթացքում:Տեսնել ավելին ...


Halloween-1-1024x413
Երբ. Նոյեմբեր 5, 2011Նկարագրություն. 2011թ., նոյեմբերի 5-ին անցկացվեց միջոցառում, որը մի քանի առիթներ նշելու համադրություն էր՝ հելլոուին, կարաոկե և ԵՆԿ ՀԿ նոր անդամների անդամության քարտերի հանձնում:Միջոցառման մասնակիցներից շատերը ներկայացել էին հատուկ կերպարներով՝ հրեշտակներ ու սատանաներ, գնչուհի, քույր և վիրակապով հիվանդ: Կերպարները բազմազան էին: Միջոցառման ընթացքում հետաքրքիր խաղերը անցկացվում էին ԵՆԿ միջազգային կամավորների նախաձեռնությամբ: ...


Back-To-Scool-Flashmob-1-1024x602
Երբ. Սեպտեմբեր 1, 2011Նկարագրություն. Սեպտեմբերի 1-ին՝ Գյումրիի Ռիժկովի անվան ճեմափողոցում ԵՆԿ ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց ֆլեշմոբ «Միասին վեհիշենք մեր վառ ու գունավոր մանկությունը» թեմայով:Ֆլեշ-մոբի մասնակիցները ներկայացել էին առաջին դասարանցու համազգեստով և պայուսակով, ներկա էին «Գիտունիկ»-ը՝ օպտիկական ակնոցներով, գրքերով, «Ծույլիկ»-ը՝ անխնամ մազերով, թափթփված հագուստով և արտաքինով, մանուկներ, ովքեր երգում և արտասանում էին բանաստեղծություններ:Ֆլեշ-մոբի ընթացքում «դպրոցականները» խաղում էին պարան, «կլաս», «ռեզին» և այլ խաղեր, որոնք հիշեցնում էին դպրոցական տարիները:Տեսնել ավելին ...


YIC-star-event-1-1024x602
Երբ. Օգոստոս 25, 2011Նկարագրություն. 2011թ. օգոստոսի 25-ին ԵՆԿ ՀԿ նախաձեռնությամբ անցկացվեց Աստղային երեկո, որն իր բնույթով բացառիկ էր:Միջոցառման մասնակիցները ներկայացել էին հանրահայտ աստղերի կերպարներով: Աստղերից յուրաքանչյուրը ներկայացավ ինչ-որ ցուցադրությամբ՝ երգ, պար, սուսերամարտ, թատերական գործողությամբ:Լավագույնը ներկայացած կերպարներին շնորհվեցին մրցանակներ՝ լավագույն դերասան և դերասանուհի, երգիչ և երգչուհի, լավագույն բեմական ցուցադրություն և այլ անվանակարգերում:Տեսնել ավելին ...


1st-april_Flash-mob-1-1024x341
Երբ. Ապրիլ 1, 2011Նկարագրություն. 2011թ., ապրիլի 1-ին, Գյումրիի Ռիժկովի անվան ճեմափողոցում ԵՆԿ ՀԿ նախաձեռնությամբ անցկացվեց ֆլեշմոբ, որը նվիրված էր հումորի միջազգային օրվան: Նպատակն էր ուրախանալ և ժպիտներ պարգևել անցորդներին:Ֆլեշմոբին մասնակցելու պարտադիր պայմանն էր ունենալ «տազիկ», քանի որ պետք է բոլոր մասնակիցներով նստեին և «լվանային» ոտքերը:Մասնակիցներից յուրաքանչյուրը հանդես էր եկել տարբեր կերպարներով` ծիծաղելի հագուստ, դիմակ և այլ աքսեսուարներ, որոնք ժպիտ առաջացրեցին անցորդների դեմքերին:Տեսնել ավելին  ...


Earth-hour-1-1024x341
Երբ. Մարտի 26, 2011Նկարագրություն. «Երկրագնդի ժամ»-ը համաշխարհային միջոցառում է, որը նախաձեռնել է «World Wildlife Fund» կազմակերպությունը: Այն անցկացվում է ամեն տարի՝ մարտ ամվա վերջին և նպատակն է հրավիրել մարդկության ուշադրությունը գլոբալ տաքացման հիմնախնդիրների վրա:Այս տարի «Երկրագնդի ժամ»-ը տեղի ունեցավ մարտի 26-ին, ժամը 19:30 – 20:30, որին միացավ նաև «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն: Օրվա ընթացքում, ԵՆԿ անդամները բաժանեցին թռուցիկներ և պաստառներ Երկրագնդի ժամվա մասին, որոնք մարդկանց կոչ էին անում մեկ ժամով` 19:30 – 20:30, անջատել էլեկտրականությունը: Եվ արդյունքում, նշված ժամին, նկատելի էին քաղաքի բազմաթիվ շենքերում ու բնակարաններում չլուսավորված պատուհաններ:Տեսնել ավելին ...


Round-Table-1-1024x768
Երբ. Հուլիսի 16, 2010Նկարագրություն. 2010թ. հուլիսի 16-ին, ԵՆԿ ՀԿ-ն իրականացրեց կլոր-սեղան քննարկում` «Կամավորությունը Հայաստանում. իրականություն և հեռանկարներ» թեմայով: Քննարկումը տեղի ունեցավ Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում:Կլոր-սեղանի ժամանակ ներկայացվեցին և քննարկվեցին Հայաստանում կամավորության վիճակի վերաբերյալ ուսումնասիրությունները, «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի և Եվորպական կամավորական ծառայության(ԵԿԾ) հնարավորությունները, Միացյալ ազգերի կազմակերպության կամավորներ ծրագրի շրջանակներում առաջարկվող կամավորական հնարավորությունները: Այնուհետև ներկայացվեց Հայաստանում «Կամավորներ ներգրավող կազմակերպությունների» ազգային ցանցը և կամավորության վերաբերյալ օրենքի շուրջ օրենսդրական գործընթացը:Նշված թեմաներով հանդես եկան Հայաստանում ՄԱԿ-ի Կամավորական ծրա...


522066_867820259918078_3586906294239889716_n
 Երբ. Հոկտեմբեր 18 – 26, 2014 Որտեղ. Թորոս, Շիրակի մարզ Նպատակ. Նպաստել երիտասարդների աշխատունակության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը: Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով «Ֆայրբունդ» (Գերմանիա) կազմակերպության հետ, Շիրակի մարզի Թորոս գյուղում հյուրընկալեց «Եղիր աշխատունակ» խորագիրը կրող միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիրը, որն իրականացվում էր Եվրամիության «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում: Երիտասարդական փոխանակման ծրագրի ընթացքում տարբեր աշխատանքային հանդիպումների, դասախոսությունների, թիմային աշխատանքաների, մեծ և փոքր խմբերում քննարկումների և փորձի փոխանակման շնորհիվ հնարավորություն ընձեռվեցին երիտասարդներին ծանոթանալու աշխատունակության լավագույն միջոցներին և գործիքներին և բարձրացնելու աշխ...


10516715_842789742421130_2172046134721693261_n
 Երբ. Սեպտեմբեր 27 – Հոկտեմբեր 5, 2014 Որտեղ. Թորոս, Շիրակի մարզ Նպատակ. Հնարավորություն ընձեռել Եվրամիության և Արևելյան Եվրոպայի երկրների երիտասարդներին ծանոթանալու տարբեր մշակույթների և ավանդույթների, գտնելու ընդհանուր արժեքներ, տարբերություններ և նմանություններ, որպես ըմբռնման և հանդուրժողականության հիմք` տալով նրանց հնարավորություն աշխատելու և ապրելու միասին: Նկարագրություն. Գյումրու ‹‹Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն›› ՀԿ-ն սեպտեմբերի 27–ից հոկտեմբերի 5–ը Եվրամիության ‹‹Էրասմուս+›› ծրագրի շրջանակներում Թորոսում հյուրընկալեց մշակույթի թեմայով իննօրյա միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիր: Ծրագրի ընթացքում համախմբվեցին, շփվեցին, կիսվեցին իրենց մշակույթներով, ավանդույթներով և գաղափարներով այն երիտասարդները, ովքեր ապրում էին այնպիսի երկրներում, ո...


10178069_838268349539936_7743877258654617496_n
Երբ. Սեպտեմբեր 20 – 25, 2014 Որտեղ. Գյումրի, Շիրակի մարզ Նպատակ. Նպաստել Եվրամիության և Արևելյան Եվրոպայի երկրների ավագ սերնդի ներկայացուցիչների և երիտասարդների`երիտասարդական և կամավորական աշխատանքում ներգրավվածության բարձրացմանը` փորձի փոխանակման և համագործակցության ստեղծման միջոցով: Նկարագրություն. «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, համագոր-ծակցելով ֆրանսիական «Դինամիկ Պլուղիլ» ՀԿ-ի հետ, Եվրամիության «Էրասմուս +» ծրագրի շրջանակներում Գյումրիում հյուրընկալեց  միջազգային ուսումնական այց: Ուսումնական այցի ընթացքում տեղի ունեցան այցեր պետական և հասարակական կազմակերպություններ`Գյումրիում, Վանաձորում և Երևանում:Ուսումնական այցի մասնակցիները նաև հանդիպեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդ...