Դեկտեմբերի 9, 2014

«Ղայդով նախաձեռնություն = թափառական երաժիշտներ»

Ինչպես գիտեք «Ղայդով նախաձեռնություն» ծրագրի արդյունքում ԵՆԿ ՀԿ-ն իր աջակցությունը կցուցաբերի Gor Ghazaryan-ի «Թափառական երաժիշտներ» խորագիրը կրող գաղափարին:
Դեկտեմբերի 5-ին ժամը 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում Գոռը և իր ընկերները կկազմակերպեն «համերգ-հանգանակություն» Գյումրի քաղաքի Ռիժկով ճեմափողոցում: Հավաքված գումարին կավելացվի ԵՆԿ ՀԿ-ի կողմից տրամադրված 50.000 դրամը, և ամբողջ հասույթը կփոխանցվի մեկ ուսանողի՝ ուսման վարձի վճարման համար:

«Թափառական երաժիշտներ» ակցիան իրականացվում է ԵՆԿ ՀԿ «Ղայդով նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խրախուսել կամավորությունը և երիտասարդական նախաձեռնությունները Շիրակի մարզում:

Մանրամասների համար կարող եք կապնվել Գոռի հետ gor.ghazaryan9@gmail.com էլ. հասցեով կամ 
+374 93 00-71-57 հեռախոսահամարով:

Տեսնել ավելին