Լաստիվեր

Երբ. Սեպտեմբեր 21, 2012

Նկարագրություն. Այս տարի ևս Գետեոն Սիմոնյանի նախաձեռնությամբ որոշեցինք նշել մեր Անկախության օրը Լաստիվերում: Այն տեղակայված է Իջևանից 15 կմ հեռավորության վրա՝ Ենոկավանի մոտ: Ենոկավանից շուրջ 3 կմ ոտքով քայլեցինք Տավուշի գեղեցիկ անտառներով և հասանք այդ դրախտավայրը: Այցելեցինք այնտեղի քարանձավները, որոնք 5-րդ դարից պահպանված եզակի հարստություններ են: