Սուրբ Սարգսի տոն

Երբ. Փետրվար 14, 2012

Նկարագրություն. Փետրվարի 14-ին, Արաքս ռեստորանում ԵՆԿ ՀԿ-ն յուրօրինակ ձևով նշեց երիտասարդների և սիրո բարեխոս` Սուրբ Սարգիս զորավարի տոնը:
Միջոցառմանը բոլորը ներկայացել էին սև և կարմիր զգեստներով, քանի որ մուտքի համար կար սահմանված նախապայման:

Միջոցառման ընթացքում ներկաների կողմից ընթերցանվեցին սիրո մասին բանաստեղծություններ ու պատմություններ, որոնք կուտակվել էին տոնի նախօրյակին պատրաստված արկղում, հնչեցին երգեր` կենդանի կատարմամբ, ցուցադրվեցին պարեր և բազում խաղեր ու անակնկալներ:

Տեսնել ավելին