Երբ. Հոկտեմբեր 18 – 26, 2014 Որտեղ. Թորոս, Շիրակի մարզ Նպատակ. Նպաստել երիտասարդների աշխատունակության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը: Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով «Ֆայրբունդ» (Գերմանիա) կազմակերպության հետ, Շիրակի մարզի Թորոս գյուղում հյուրընկալեց «Եղիր աշխատունակ» խորագիրը կրող միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիրը, որն իրականացվում էր Եվրամիության «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում: Երիտասարդական փոխանակման ծրագրի ընթացքում տարբեր աշխատանքային հանդիպումների, դասախոսությունների, թիմային աշխատանքաների, մեծ և փոքր խմբերում քննարկումների և փորձի փոխանակման շնորհիվ հնարավորություն ընձեռվեցին երիտասարդներին ծանոթանալու աշխատունակության լավագույն միջոցներին և գործիքներին և բարձրացնելու աշխ...