«Կերտիր քո ապագան» երիտասարդական ծրագիր

Երբ. Հունվար — Հունիս, 2013թ.
 
Նպատակ. Նպաստել կազմակերպության առավել ակտիվ և նվիրված անդամների երկարաժամկետ անհատական և մասնագիտական զարգացմանը:
 
Նկարագրություն. Ծրագրի ընթացքում մրցութային կարգով ընտրված ինը մասնակիցները, անհատական զարգացման նախագծեր մշակելով, դասընթացների, գործավարժանքների միջոցով փորձում էին կյանքի կոչել իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները: Անհատական քուչինգն ու խմբային հանդիպումների անցկացումը, ինչպես նաև առցանց խմբի ստեղծումը առանձնահատուկ միջոց էին ներգրավելու մի շարք երիտասարդների, ովքեր զանազան նոր հնարքներ, մեթոդներ սովորելու միջոցով կկարողանան ինքները «կերտել» իրենց ապագան: