ԵՆԿ ՀԿ բացման արարողություն

Երբ. Դեկտեմբեր 12, 2009

Նկարագրություն. 2008թ. դեկտեմբեր ամսից, որպես ոչ-ֆորմալ խումբ գործունեություն ծավալելուց հետո, 2009թ. սեպտեմբերի 22-ին պետականորեն գրանցվեց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը որպես հասարակական կազմակերպություն:

Կազմակերպության հինգ հիմնադիր անդամների շարքերը համալրվեցին նոր աշխատակիցներով և կազմակերպությունը ձեռք բերեց գրասենյակային տարածք: Այս ամենը նշելու և կազմակերպության մասին հանրությանը իրազեկելու նպատակով դեկտեմբերի 12-ին, ԵՆԿ գրասենյակում իրականացվեց բացման արարողություն:

Արարողության ընթացքում հիմնադիր անդամների կողմից ներկայացվեց կազմակերպության նախապատմությունը, իր առջև դրված նպատակն ու գործողությունները, ներկայացվեցին նկարներ` մինչև այժմ, որպես ոչ-ֆորմալ խումբ իրականացված ծրագրերից, անցկացվեցին խաղեր, որոնց նպատակն էր ներկաների կողմից բացահայտել/ծանոթացնել կազմակերպության գործունեության առանձնահատկությունները:

Միջոցառմանը հյուրընկալվել էին 70-ից ավելի հյուրեր` հասարակական գործիչներ, ընկերներ, բարեկամներ: