Արագածի արևմտյան գագաթ

Երբ. Սեպտեմբեր 18, 2011

Նկարագրություն. Արագածի արմ. գագաթ՝ 4080 մ: Այս մեկն ավելի դժվարությամբ բարձրացանք, քանի որ ավելի բարձր էր և դժվարաանց: Այս անգամ խումբը բաղկացած էր 56 հոգուց, որոնցից սակայն 30-ը կարողացան հասնել գագաթ: Մենք քայլեցինք մոտավորապես 30 կմ և հասանք մինչև 4080 մ բարձրության: Մասնակիցները տպավորված էին իրենց առջև բացվող տեսարանով: