«Օտարականը» վիդեո փառատոն

Երբ. Սեպտեմբեր5 — 12, 2009թ.
 
Նպատակ. Նպաստել միջմշակութային երկխոսությանը և տարածել բազմամշակույթ հասկացությունը Գյումրու պատանիների միջև:
 
Նկարագրություն. 7-օրյա փառատոնի ընթացքում Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայում ցուցադրվեցին ամբողջ աշխարհի երիտասարդների կողմից պատրաստած հազարավոր տեսահոլովականերից լավագույնները: Ընտրված տեսահոլովակները իրենցից ներկայացնում էին երիտասարդների երազանքների, մտավախությունների և մեզանից յուրաքանչյուրին ուղղված հարցերի լավագույն պատկերում: Աշխարհի տարբեր ծայրերից ընտրված տեսահոլովակները մի սերունդ բնութագրող դրվագներ էին:
Ծրագրի 7 օրերի ընթացքում ցուցահանդեսը հյուրընկալեց 160 – 175 այցելուների:
 
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությամբ: