«Դու կարող ես» մեդիա ծրագիր

Երբ. Օգոստոս 2011թ. — Փետրվար 2012թ.
 
Նպատակ.  Խթանել կամավորական աշխատանքը, երիտասարդների շրջանակներում կամավորական նախաձեռնողականությունն ու կամավորական աշխատանքի ճանաչումը տեղական եւ միջազգային մակարդակներում:
 
Նկարագրություն. Դիմում հայտերի հիման վրա ընտրված 10 երիտասարդները, ովքեր անցան  լրագրողական արվեստի նախապատրաստական դասընթաց Ցայգ հեռուստաընկերությունում, պատրաստեցին և հանձնեցին հեռարձակման 10 հաղորդաշար հետևյալ բովանդակությամբ. 
Երիտասարդական քաղաքացիական ակտիվություն. Հնարավորություններն ու խոչընդոտները, 
Կամավորության էությունը. Կամավորությունը որպես երիտասարդական ակտիվության խրախուսման միջոց, 
Կամավորության ընկալումը տեղական համայնքում եւ երիտասարդների շրջանակներում, 
Կամավորության սոցիալ-մշակութային և քաղաքական խոչընդոտները, 
Կամավորության դերը համայնքային խնդիրների լուծման գործում, 
Տեղական եւ միջազգային կամավորական հնարավորությունները,
Քաղաքացիական հասարակության կառույցների դերը երիտասարդական մասնակցության խրախուսման գործում:
Նախագիծը եզրափակվեց հանրային ֆլեշ-մոբով, որի նպատակն էր` վիզուալ կերպով ցույց տալ երիտասարդների ներգրավվածությունն և մասնակցությունը կամավորության մեջ:
Ֆլեշմոբի ընթացքում անցորդներին բաժանվեցին “Դու Կարող Ես” կարգախոսով քարտեր և հրավիրեցին իրենց ձեռքի հետքը թողնելու “Դու Կարող Ես” խորագրով աֆիշայի վրա:
Ֆլեշմոբը “ղեկավարվում” էր գույների կողմից, քանի որ գույները արտահայտում էին էներգիան և ոգևորությունը, որ մենք ունենք, որը երբեմն կարող է մնալ աննկատ և չճանաչված: 
Ծրագիրն իրականացվում է Նորվեգիայի թագավորության դեսպանատան աջակցութմամբ: