«Անվերջ բազար» Ֆոտո ցուցահանդես

Երբ. Մայիս 19 – Հունիս 01, 2009
 
Նպատակ. Ծրագրի նպատակն էր նպաստել միջմշակութային երկխոսությանը և ներկայացնել հայ հասարակությանը Գերմանական ժամանակակից արվեստը` տարածելով բազմամշակույթ հասկացությունը Հայաստանի մարզերում մասնավորապես, Գյումրիում և Վանաձորում:
 
Նկարագրություն.  Ծրագիրն իրականացվեց «Գերմանական շաբաթներ Հայսատանում» ծրագրի շրջանակներում:14 օրվա ընթացքում այն հյուրընկալեց մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ գերմանացի նկարիչ Հարալդ Շլութիգին: Ֆոտոլրագրողը ցանկություն հայտնեց Գյումրիում կազմակերպել ցուցահանդես, որի ընթացքում նա հնարավորություն կունենար ցուցադրել Աֆղանստանի Քաբուլ քաղաքում իր լուսանկարած ֆոտոնկարերը:
Գերմանիայի դեսպանի և ԶԼՄ-ների նեկայությունը ցուցահադեսի բացմանը արդեն իսկ մեծ հաջողություն էր ծրագրի համար: Ծրագրի 14 օրը անցան հագեցած. դրանք լի էին հարցազրույցներով, երիտասարդների հետ կազմակերպված հանդիպումներով: Թղթի արվեստի՝ օրիգամիի աշխատանքային հանդիպումներ անցկացվեցին Գյումրիում և Վանաձորում, որոնք հետագայում սկսեցին օգտագործվել որպես ծրագրի գնահատման մեթոդ:
 
Ծրագիրն իրականացվում է «5-րդ հարկ» մշակութային խմբի, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ոչ-ֆորմալ խմբի, Երևանում Գերմանիայի Դեսպանատան, ԿԱԶԱ Շվեյցարիա-Հայաստան հիմնադրամի համագործակցությամբ: