Երբ. Մարտ 18 – 25, 2014 Որտեղ. Փամբակ, Լոռու մարզ Նպատակ. Նպաստել երիտասարդների աշխատունակության բարձրացմանը` աշխատանքային և հաղորդակցության հմտությունների փոխանցման միջոցով: Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն,Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում,Փամբակում հյուրընկալեց ութօրյա միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիր: Փոխանակման ծրագրի ընթացքում մասնակիցները իրենց երկրների պատվիրակության ղեկավարների աջակցությամբ կազմակերպեցին աշխատանքային հանդիպումներ առաջնորդություն, ժողովրդավարություն, կոնֆլիկտների հաղթահարում, բանակցությունների վարում, միջմշակությաին տեղեկացվածություն, ինքնակենսագրական (CV), աշխատանքային հարցազրույց, մոտիվացոին նամակ թեմաներով, ինչպես նաև հրավիրված փորձագետի աջակցությամբ մ...